News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երկուշաբթի օրը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու վերաբերյալ օրինագծին, իսկ արդեն երեկ ԱԺ քառօրյայի մեկնարկին բացասական եզրակացություն ստացած օրինագծի վերաբերյալ իրենց բացասական դիրքորոշումը վերահաստատեցին իշխանական պատգամավորները:

Ի դեպ՝ սա այն դեպքում, երբ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր խորհրդարանի կողմից։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս թեմայի վերաբերյալ իշխանության ներսում լուրջ «բազարներ» են ընթացել, մասնավորապես, տեղեկությունների համաձայն՝ իրականում Նիկոլ Փաշինյանին խորքային ու ամբողջական չի ներկայացվել, թե ինչ հնարավոր ռիսկեր է պարունակում այս պաշտոնները քաղաքական դարձնելը։

Խորհրդարանում այս օրինագծի քննարկման ժամանակ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ «իրավիճակը ոստիկանության ու ԱԱԾ համակարգերում կխաթարվեր, եթե նշված պաշտոնների նշանակման չափորոշիչները փոխվեին, իսկ նրանց տեղակալների նշանակման հարցում փոփոխություններ չլինեին»։ 

Ըստ տեղեկությունների, նախնական փուլում Փաշինյանն իր «աչքի տակ» հիշյալ պաշտոններում նշանակելու համար համապատասխան թեկնածուներ է ունեցել, սակայն ոլորտի պատասխանատվությունն ու առաջնայնությունը խորքային ուսումնասիրելուց եւ համապատասխան փորձագիտական շրջանակների հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո նա մտադրությունը փոխել է։ 

Թերթի հետ զրույցում քաղաքական դաշտում ակտիվ դերակատարություն ունեցող անձանցից մեկն ասել է, որ խնդրի հետ կապված այստեղ առանցքային նշանակություն է ունեցել այն փաստը, որ նախագծով նախատեսված է եղել տվյալ ոլորտները ԱԺ-ին հաշվետու դարձնելու փաստը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ