News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի դիմաց այսօր՝ դեկտեմբերի 4-ին, բողոքի ակցիա էին իրականացնում դեկտեմբերի 2-ին, Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած, ազգությամբ եզդի Արթուր Իշխանի Աջամյանի հարազատները։

Նրանք Արմավիրի մարզի Արտաշար գյուղի բնակիչներ են։

Արթուր Աջամյանի մայրը՝ Ֆերոյան Գոհարը պնդում էր՝ ցանկանում է իմանալ պատճառը, թե ինչու է սպանվել իր որդին․  «Ես իմ զինվորին եմ ուզում, 20 տարի որբ պահեցի, ես սրտից հիվանդ եմ, բալես իմ խնամքի տակ էր, բերեք իմ բալին։ Ով ա սպանել, բերեք։ Ինչի համար են սպանել, եթե իմ երեխեն խելոք է եղել։ Իմ երեխեն ոչ ծխող էր, ոչ խմող։ Ինչի են սպանել»։

Նա ասաց, որ դեկտեմբերի 1-ին է խոսել որդու հետ․ «Ասել է դիրքերում եմ, ամեն ինչ լավ է, ոչ  մի կռիվ չկա, երանի թուրքի ձեռով գնար, քան թե հայի ձեռով իմ բալեն գնար»։

Մայրը նշեց, որ ՊՆ-ից իրենց ոչ ոք չի այցելել, չեն հայտնել, թե ինչու է իր որդին սպանվել։ Հարազատները նաև չեն հավատում, որ զինվորը կարող էր ինքնասպան լիներ, քանի որ նրանց խոսքով՝ երբեք ոչնչից չի բողոքել, դժգոհել։ 

Հարազատների հետ հանդիպեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, նա ասաց, որ քրգործ է հարուցվել, որը կտա պատասխանները․ «Ամեն քայլին հետամուտ եմ լինելու, որ գործն օրինական ընթացքի մեջ լինի, ինչ տեղի է ունեցել բացահայտվելու է, եթե կան մեղավորներ, նրանք օրենքով կենթարկվեն պատասխանատվության»։

Սպանվածի մայրը հանդիպման ժամանակ ուշագնաց եղավ։ Ռուստամ Բաքոյանը և հավաքվածները օգնություն ցուցաբերեցին և մորը ուղեկցեցին դեպի շտապօգնության մեքենան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ