News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է ընդունել Հայաստանի քաղաքացի Կարինե Համբարձումյանի գործով, որը կաշառք վերցնելու համար դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման:

Դատարանը որոշել է, որ Հայաստանը պետք է հայցվորին 1200 եվրո վճարի որպես բարոյական փոխհատուցում, քանի որ տեղ է գտել Մարդու իրավունքների կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (մասնավոր եւ ընտանեկան կյանքի հանդեպ հարգանքի իրավունք):

Կարինե Համբարձումյանը պետի տեղակալ է աշխատել Աբովյանի ուղղիչ հաստատության կանանց բաժանմունքում: Կալանավորներից մեկի բողոքից հետո այն մասին, որ նա կաշառք է պահանջել բաց ռեժիմի բանտ տեղափոխելու համար, իշխանությունները ստացել են դատարանի թույլտվությունը Կարինեին գաղտնի հետեւելու համար:

ՄԻԵԴ ներկայացրած իր հայցում կինը հայտարարել է, որ ոստիկանությունը դատական վավերական օրդեր չի ունեցել քրեական քննության ժամանակ իրեն գաղտնի հետեւելու համար: ՄԻԵԴ-ն, մասնավորապես, որոշել է, որ օրդերը բավականաչափ կոնկրետ չի եղել այն անձի նկատմամբ, ով հանդիսանում էր դիտարկման օբյեկտ:

Դրանից բացի, օրդերում թվարկված չեն կոնկրետ միջոցառումները, որոնք պետք է ձեռնարկվեին հայցվորի դեմ: Այս դեպքում, ընդհանուր առմամբ, դիտարկումը հակասում է Մարդու իրավունքների կոնվենցիային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ