News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փոքրիկ երեխաներն ունակ են արագորեն ստեղծել սեփական ժեստերի լեզուները, եթե նրանք հայտնվում են իրավիճակում, երբ չեն կարող հաղորդակցվել ձայնի միջոցով: Այդ մասին գրում է Proceedings of the National Academy of Sciences պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ-ից եւ Եվրոպայից գիտնականներին:

«Երեխաները կարող են արագորեն հորինել ժեստերի լեզուներ, որոնց միջոցով վերստեղծել սովորական բանավոր խոսքի հիմնական հատկանիշները: Մենք ապացուցել ենք այդ ենթադրությունը փորձերի արդյունքում, որոնց մասնակցած երեխաները զրկված էին բարձրաձայն խոսելու հնարավորությունից»,-պատմել են Սթենֆորդի համալսարանի աշխատակիցները: Բացի Սթենֆորդի գիտնականներից, հետազոտության մեջ ներգրավված են եղել Պլանկովսկու էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի եւ Լեյպցիգի համալսարանի ներկայացուցիչները:

Փորձը, որի մասին խոսում են գիտնականները, կազմակերպվել է բավականին բարդ կերպով, դրա մասնակիցները փորձում էին հաղորդակցվել տեսակապի միջոցով, որում չկար ձայն: Երեխաները պետք է հաղորդեին մեկը մյուսին նկարների բովանդակությունը: Նախ դրանք պարզ նկարներ էին (օրինակ՝ մուրճ), սակայն աստիճանաբար խնդիրները բարդանում էին, հաղորդում է Planet- today-ը:

Օրինակ՝ փորձարկվողներից մեկին տվել էին թղթի մաքուր էջ, ինչով շփոթմունք էին առաջացրել նրա մոտ. ի վերջո ժեստերով հաղորդել «ոչինչ». բարդ խնդիր է: Սակայն որոշ ժամանակ մտածելով՝ երեխան ցույց էր տվել զրուցակցին իր հագուստի սպիտակ տարրը, եւ նա ամեն ինչ ճիշտ էր հասկացել: Արդյունքում երեխաները հորինել էին ժեստ, որը նշանակում է «սպիտակ» բառը: Արագությունը, որով երեխաները սկսել էին հասկանալ միմյանց, ստիպել էր գիտնականներին կասկածել  լեզուների էվոլյուցիայի մասին որոշ պատկերացումների շուրջ (այդ գործընթացը, ինչպես ընդունված է համարել, տեւել է բազմաթիվ հազարամյակներ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ