News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 22
USD
478.9
EUR
531.24
RUB
7.73
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կոչ է արել չիդեալականացնել ԽՍՀՄ-ը, կրպակներում «գրեթե ոչինչ չկար», իսկ ժամանակակից երիտասարդության մեծ մասի համար այնտեղ խիստ անհարմարավետ կլիներ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Խորհրդային Միությունում շատ լավ բան կար, դա միանգամայն ճիշտ է, բայց իդեալականացնել Խորհրդային Միությունը չարժե, դա շատ բարդ պետություն էր,- ասել է նա ռուսական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։- Երիտասարդները երբեմն ասում են, որ ցանկանում են հայտնվել այնտեղ։ Բայց որտե՞ղ հայտնվեն։ Խանութի դատարկ վաճառասեղանի առջե՞ւ, թե՞ ճտքակոշիկների հերթում։ (Երիտասարդները) անգամ պատկերացնել չեն կարող, որ չէ՞ որ գրեթե ոչինչ չկար, անգամ այնպիսի քաղաքում, ինչպիսին Լենինգրադն էր»։

Մեդվեդեւն ավելացրել է, որ «ժամանակակից երիտասարդության բացարձակ մեծամասնությունն այնտեղ պարզապես չէր կարող ապրել, ժամանակակից երիտասարդությունն այնտեղ չափազանց անհարմարավետ կզգար»։

ՌԴ կառավարության ղեկավարը խոստովանել է, որ խորհրդային պետությունում եղել են որոշակի սոցիալական երաշխիքներ, «եւ այդ մասին պետք է հշել եւ ինչ-որ տարրեր վերցնել այսօր»։ «Բայց չի կարելի իդեալականացնել նաեւ այդ երաշխիքները։ Առողջապահության համակարգը անվճար էր, բայց հարցն այն է, թե ինչպիսին էր այն։ Բուժզննումները դպրոցում, օրինակ, ես հիշում եմ, կայանում էին նրանում, որ բոլորի հասակն էին չափում»,- նշել է նա։

Միեւնույն ժամանակ, նրա խոսքով՝ «շատ բաներ, իսկապես, ռացիոնալ էին, կրթական համակարգը ընդհանուր առմամբ վատը չէր, եւ այդ համակարգի առանձին տարրեր պետք է պատճենել»։

«Չի կարելի իդեալականացնել Խորհրդային Միությունը։ Անկեղծ ասեմ, ժամանակակից երիտասարդության բացարձակ մեծամասնությունն այնտեղ պարզապես չէր կարող ապրել։ Երբ մարդիկ կարդում են հիշողություններ, որոնք համակված են որոշակի ռոմանտիզմով, իհարկե, դա նման (նոստալգիական) տրամադրություններ առաջացնում է (երիտասարդ սերնդի մեջ)։ Բայց ակնհայտ է, որ ժամանակակից երիտասարդությունն այնտեղ չափազանց անհարմարավետ կզգար»,- ասել է Մեդվեդեւը։

Ամփոփելով՝ կառավարության նախագահը նշել է, որ «անցյալ վերադառնալ անհնար է, պետք է առաջ նայել»։ «Բայց ոչ մի դեպքում այն (անցյալը) չի կարելի ջնջել։ Խորհրդային Միությունը մեր պատմությունն է, հակասական, բայց շատ կարեւոր»,- եզրափակել է Մեդվեդեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ