News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 20
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, «Origami World» տեսության հիմնադիր, «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ, Կարնեգի Մելոն համալսարանի ճապոնացի պրոֆեսոր Տակեո Կանադեն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ:

Տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրատվամիջոցների հարցերին են պատասխանել դոկտոր Կանադեն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, մրցանակաբաշխության աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը եւ Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը:

Իր ուղերձում պարոն Կանադեն շնորհակալություն է հայտնել ՀՀ պետական մրցանակին արժանանալու համար եւ նշել, որ այն իր համար անչափ ոգեւորիչ առիթ է շարունակելու իր առաքելությունը: Ունենալով հստակ տեսլական՝ Կանադեն չի դադարում ոգեւորել երիտասարդներին, ովքեր իրենց առաջին քայլերն են կատարում ռոբոտաշինության ոլորտում: Նրա խոսքով՝ ռոբոտաշինությունը գիտության այն ճյուղերից է, որոնք չունեն սահմաններ. այն ամեն անգամ նոր հորիզոններ բացելու եւ մարդ-ռոբոտ փոխազդեցությունն ու դրա նշանակությունը մեր առօրյա կյանքում ավելի խորը հասկանալու հնարավորությունների ոլորտ է:

«Ինձ համար մեծ պատիվ է դառնալ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր: Ես լսել եմ, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտն ավելին է, քան պարզապես կարգախոս: Սա  շատ ողջունելի  է, եւ պատվաբեր է նման երկրի կողմից այսպիսի մրցանակի արժանանալը»,-  ընդգծել է դոկտոր Տակեո Կանադեն:

«Խթանելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար իսկապես մեծ պատիվ է լինել այս նախաձեռնության կողքին արդեն տասը տարի, քանի որ տարեցտարի ավելանում է այն դրական ազդեցությունը, որն ունենում է այս մրցանակը մեր երկրի համար: Հայաստանը շարունակում է բարձրացնել իր վարկանիշը՝ որպես ՏՀՏ ոլորտում զարգացման նշանակալի հեռանկար ունեցող երկիր: Կարծում եմ, որ նման լեգենդների մուտքը մեր երկիր ավելի է ոգեւորում մեր երիտասարդներին իրենց նեղ մասնագիտական կողմնորոշման հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Պարոն Կանադեն Կարնեգի-Մելոն համալսարանի դասախոս է, ով վիրտուալ իրականության հասկացության հայտնագործողն ու ներդնողն է:  Շատ կարեւոր է  նման մարդկանց ներդրումները համաշխարհային ոլորտում:  Ուզում եմ ընդգծել այս մրցանակաբաշխության կարեւորության մասին, որը Հայաստանին թույլ է տալիս հանդես գալ որպես տարածաշրջանային կենտրոն»,-նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը:

«Այս տարի լրացավ մրցանակաբաշխության 10 տարին: Մենք հպարտ ենք, որ այս նախաձեռնությունը, որի գաղափարին թերահավատորեն էին վերաբերվում, ապացուցեց իր լինելու իրավունքը: Պատահական չէ, որ Հայաստանը պետական մրցանակ է շնորհում համաշխարհային ներդրումների համար։ Ներդրումներ, որոնք փոխել են մարդկության կյանքի ընթացքը։ Եվ մենք հպարտ ենք, որ համաշխարհային լեգենդները ամեն տարի այցելելով Հայաստան բարձրացնում են մեր երկրի վարկանիշը ու ճանաչողությունը», - ասել է մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:

Կոնքոսկրի փոխարինման համար համակարգչային վիրաբուժական համակարգերին, դեմքի ճանաչման, ինչպես նաեւ եռաչափ տեսագրման տեխնոլոգիաներին նվիրված աշխատանքների շնորհիվ Կանադեն դարձել է ռոբոտաշինության ոլորտի առաջատար մասնագետներից մեկն աշխարհում: 2008թ.-ին դոկտոր Կանադեն արժանացել է Բաուերի, ինչպես նաեւ Գիտության ոլորտում ձեռքբերումների համար շնորհվող մրցանակներին:

Կանադեն նաեւ «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակն է, համաձայն որի իրադարձությունների՝ տարբեր դիտանկյուններից վերցված մի քանի պատկերների համակցումը միահամակարգ մոդելի մեջ թույլ է տալիս միեւնույն երեւույթը տեսնել տարբեր տեսանկյուններից:

1989թ.-ին Կանադեն Կարնեգի Մելոն համալսարանում հիմնել է ռոբոտաշինության դոկտորական ծրագիրը, այնուհետեւ՝ մագիստրոսական ծրագիրը: Կանադեն համահեղինակ է մոտ 300 գիտական հրապարակումների եւ շուրջ 20 արտոնագրի:

Տակեո Կանադեն տասներորդն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ մրցանակին արժանացածների շարքում:

Նախորդ տարիների մրցանակակիրներն են՝ «Intel» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրետը, «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնիակը, «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո եւ Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, «Hitachi» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, «Cisco Systems» զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, «Kaspersky Lab»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, ինտերնետի նախահայրերից մեկը, «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը, «Nest Labs» ընկերության հիմնադիր, «IPod» ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը եւ «National Instruments» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը։

2019թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից մրցանակաբաշխությանը տրամադրվել է 20 մլն. դրամ: Ընդհանուր առմամբ՝ այդ նպատակով 2010-2019 թթ. ընկերության կողմից ներդրվել է ավելի քան 200 մլն. դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիվա-ՄՏՍ-ը նորացնում է իր կորպորատիվ տարբերանշանը
Այսպես, փոփոխվում են ընկերության տարբերանշանի՝ լոգոյի, բաղադրիչ մաս կազմող գրառումները. «Cell» բաղադրիչը տարբերանշանից դուրս է գալիս, եւ նոր...
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը հյուրընկալվել են Մայակովսկի գյուղում՝ հաշվետու այցով
Որեւէ ծրագրի շարունակականությունն ապահովելու հարցում կարեւոր տեղ է զբաղեցնում արդյունքի գնահատումը…
4G/LTE թրաֆիկի քառապատիկ աճ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում Նոր տարվա նախօրեին ու առաջին օրը
Նախորդ տարվա նույն շրջանի համեմատությամբ...
Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրում ամանորը կդիմավորեն լուսավորված փողոցներով
Մեր գյուղից մինչեւ Ադրբեջանի հետ սահման հեռավորությունն ուղիղ գծով 700մ է...
ՎիվաՍել-ՄՏՍ. 100 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան՝ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելիս
10 000 ներցանցային րոպե՝ 400 րոպե փաթեթը սպառելուց հետո 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր…
Արտաքին լուսավորությամբ ապահովվել է նաեւ սահմանապահ Խաչիկ գյուղը
Նախիջեւանի սահմանից ոչ հեռու գտնվող Խաչիկ գյուղը ներառված է «Էկո գյուղերի ցանց» ծրագրում: Ծրագրի հիմքում կայուն զարգացման չորս բաղադրիչներն են...