News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2020թ․-ին ընդառաջ «Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է նոր՝ MagicPlay փաթեթային առաջարկը։ Այն ներառում է լայնաշերտ ինտերնետի, Սմարթ հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններից օգտվելու հնարավորություններ ակնհայտ առավելություններով։

Բոլոր նրանք, ովքեր դեկտեմբերի 2-ից սկսած կբաժանորդագրվեն Տրիո MagicPlay ծառայությունների փաթեթին, 1 տարվա ընթացքում կստանան՝

100 Մբ/վ գերարագ Ինտերնետ,

100 և ավելի հետաքրքրաշարժ ու դիտարժան հեռուստաալիքներ, ինչպես նաև

100 ֆիլմ դիտելու հնարավորություն։

Ամանորյա առաջարկին կարող են միանալ ինչպես նոր բաժանորդները, այնպես էլ  «Ռոստելեկոմ»-ի գործող բաժանորդները՝ բարելավելով իրենց փաթեթների պայմանները։

MagicPlay առաջարկի շրջանակներում բաժանորդները հնարավորություն են ստանում ձեռք բերելու իրենց կողմից նախընտրած ևս 20 հեռուստաալիք, որոնք ներառված չեն փաթեթով տրամադրվող հեռուստաալիքների ցանկում՝ առանց հավելյալ վճարի։

«Ռոստելեկոմ»-ի հեռուստատեսության կարևոր առավելություններից մեկն այն է, որ բաժանորդները հնարավորություն ունեն գնելու հեռուստաալիքներ անմիջապես հեռուստացույցի էկրանից՝ առանց սպասարկման սրահ այցելելու։

Ամանորյա անակնկալներից անմասն չեն մնա նաև ընկերության Լայնաշերտ Ինտերնետի բաժանորդները․ դեկտեմբերի 2-ից նրանք հնարավորություն ունեն ստանալու Ինտերնետի երեք անգամ ավել արագություն։ Պարզապես անհրաժեշտ է միանալ Մոնո սակագնային փաթեթին 1 տարի ժամկետով կամ վերակնքել պայմանագիրը։

Անակնկալները ամանորի անբաժան մասն են կազմում և «Ռոստելեկոմ»-ը շարունակում է զարմացնել իր բոլոր բաժանորդներին և նրանց, ովքեր նոր են ցանկանում օգտվել ընկերության բարձրակարգ ծառայություններից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ