News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 28
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Փարիզի արեւելյան մասում բողոքողների ոչ մեծ խմբեր ջահեր են նետում, կոտրում խանութների ցուցափեղկերը եւ հրդեհումներ կատարում զանգվածային գործադուլի ֆոնին, ինչը պայմանավորված է կառավարության կենսաթոշակային բարեփոխմամբ։

AP թղթակիցները տեսել են, թե ինչպես են ցուցարարները քանդում ավտոբուսի կանգառը։ Դիմակավոր ակտիվիստները այրել են շինարարական թրեյլերը եւ խարույկ վառել Gare de l´Est երկաթուղային կայարանի մոտ, որտեղից սկսվել է երթը։

Փարիզի ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղի ժամանակով ժամը 15.00-ին տեղի է ունեցել մոտ 6500 ստուգում, ավելի քան 60 մարդ կալանավորված է։

Քաղաքային գնացքների երթեւեկը գրեթե կաթվածահարված է (վագոնավարների 85 տոկոսը միացել է գործադուլին), չեղարկվել են դպրոցների եւ լիցեյների դասերը, կան ավիահաղորդակցության խափանումներ։ Երկրում վերջին տասնամյակների ամենախոշոր գործադուլն է, տեղեկացնում է Euronews-ը։

Ցուցարարները համաձայն չեն իշխանությունների առաջարկած կենսաթոշակային բարեփոխմանը, որը պետք է միավորի գոյություն ունեցող 42 սխեմաները մեկի մեջ։ Նոր բալային համակարգը նախ եւ առաջ չի գոհացնում պետական որոշակի կարգի ծառայողներին, որոնց կենսաթոշակը, նրանց խոսքով, կարող է կրճատվել 30 տոկոսով։

Հանրային կարծիքի վերջին հարցումների համաձայն՝ գործադուլին աջակցում է երկրի քաղաքացիների 60 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել