News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում շարունակվում է ենթակառուցվածքի վերականգնման եւ արդիականացման գործընթացը՝ դեկտեմբերի 6-ին շահագործման է հանձնվել «Ղալթախչի» երկաթուղային կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգի (ԷԿՀ) հենակետը, որն ավերվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Դրանից հետո երկաթուղայինները շարունակում էին աշխատել ժամանակավոր շինություններում՝ ապահովելով գնացքների անխափան երթեւեկությունը՝ այդ թվում բնական աղետից հետո հանրապետության համար ծանր առաջին ամիսներին:   

Կայարանի ենթակառուցվածքի վերականգնման շրջանակներում կառուցվել է կայարանի նոր շենք, վերականգնվել ԷԿՀ-ն, տեղադրվել անհրաժեշտ սարքավորումներ, գազաֆիկացվել կառույցներ: Կայարանի վերակառուցմանն երկաթուղին ուղղել է ավելի քան 60 մլն դրամ:

4-րդ դասի բեռնատար միջանկյալ «Ղալթախչի» կայարանը տարեկան ընդունում եւ ուղարկում է ավելի քան 360 գնացք, բեռնաթափման տարեկան ծավալը կազմում է 4000 տոննա: Կայարանն արդեն 120 տարեկան է՝ այն շահագործվում է 1899 թվականից եւ ժամանակին Թիֆլիս (Թբիլիսի) – Ալեքսանդրապոլ (Գյումրի) – Կարս երկաթուղու բաժանիչ կայարանն էր:

Սա արդեն երրորդ կայարանն է, որտեղ 2017 թվականից վերականգնվել կամ վերակառուցվել են ԷԿՀ հենակետները: 2017-ին նման ծրագիրն ավարտվել է «Կարմիր Բլուր» կայարանում  (արժեքը՝ 57,5 մլն դրամ), 2018-ին՝ «Զոդ» կայարանում (արժեքը՝ 52 մլն դրամ): Բոլոր աշխատանքները կատարվել են բացառապես սեփական ուժերով, ինչը  փաստում է Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցների բարձր որակավորումը: Տարեկան երկաթուղին տարբեր ոլորտների մասնագետների ուսուցմանն ուղղում է 40 – 50 մլն դրամ:

ՀԿԵ-ի գործունեության ընթացքում Հայաստանի երկաթուղում վերականգնվել է էլեկտրակենտրոնացման համակարգի 9 հենակետ: 2008 թվականից ավտոմատացման, հեռամեխանիկայի եւ կապի սարքավորումների արդիականացմանը Հարավկովկասյան երկաթուղին ուղղել է ավելի քան 3,5 մլրդ դրամ:

Երկաթուղային ենթակառուցվածքի եւ օբյեկտների վերակառուցումը, երկաթուղային ձեռնարկությունների վերականգնումը, գծային տնտեսության արդիականացումը եւ անվտանգության մակարդակի կատարելագործումը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատանքի առաջնահերթություններից են: 2008 թվականից վերականգնվել են Գյումրիի լոկոմոտիվային եւ վագոնային դեպոները, վերանորոգվել եւ վերակառուցվել են 55 խոշոր արհեստական կառույցներ,  482 կմ գիծ, 54 գծանց, խոշոր կայարանները, այդ թվում ուղեւորատար համակարգի 48 շենք եւ շինություն, կայարանային համակարգի 70 շենք եւ շինություն:

2008 - 2019 թթ. Հարավկովկասյան երկաթուղու ներդրումները Հայաստանի երկաթուղային տրանսպորտի ոլորտում կազմել են 120 մլրդ դրամ:

«ՀԿԵ »  ՓԲԸ - ն   հանդիսանում   է « Ռուսական երկաթուղիներ »  ԲԲԸ - ի դուստր ընկերություն եւ իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը :  Համաձայն 2008  թ .  փետրվարի 13- ին Երեւանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30  տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւս 10  տարի երկարացման իրավունքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (վիդեո)
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը…
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Ամենաշատ