News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պուլիտցերովյան մրցանակը 2020 թվականից նոր՝ «աուդիոթղթակցություն» անվանակարգ կունենա, տեղեկացվում է մրցանակաբաշխության կայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մրցանակը կշնորհվի «աուդիոլրագրողության նշանակալի օրինակի համար, որը կծառայի հասարակական շահերին, եւ որին բնորոշ կլինեն բացահայտող ու պարզաբանող սյուժեները»։

«Աուդիոլրագրողության վերածնունդը վերջին տարիներին հանգեցրել է անհավանական թվով ոչ գեղարվեստական պատմությունների ի հայտ գալուն։ Այդ ոլորտում լավագույններին նշելու համար մրցանակաբաշխության խորհուրդը թողարկում է փորձնական անվանակարգ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մրցանակի դափնեկիրներ կարող են դառնալ ռադիոհաղորդումներ արտադրողների նյութերը։ Ինչպես նշվում է, աշխատանքները՝ լրագրողական հետաքննություններից մինչեւ նորություններում հիմնական խնդիրների կամ իրադարձությունների լուսաբանումներ, պետք է հրապարակված լինեն 2019թ․։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ