News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում զննության են ենթարկվել շինանյութ տեղափոխող բեռնատար ավտոմեքենան և վարորդը։ Վերջինիս բանվորական բաճկոնի գրպանից հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,3 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 02։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նկատել են, որ արտաքին պահակակետի և ճաշարանի միջև ընկած հատվածում տեղի է ունեցել ներնետում։

Հերթապահ խմբի ծառայողների կողմից վերոնշյալ տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, ինչի արդյունքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով ծանրությունն ապահովող քարին ամրացված ծխախոտի տուփ, որում առանձնացված առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 4,7 և 1,5 գրամ, դեղնականաչավուն զանգվածներով լի փաթեթներ։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ