News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

 

ԱՄՆ պաշտպանության նախկին նախարարներ Լեոն Պանետան եւ Ջեյմս Մետիսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպման խափանումը բացատրում են դաշնակիցների հետ համագործակցության բացակայությամբ, հայտնում է CNBC-ը։

«Եթե Միացյալ Նահանգների նախագահը պատրաստվում է հանդիպել այլ ղեկավարի հետ, դուք, սատանան տանի, ավելի լավ է պատրաստ լինեք դրան այն տեսակետից, թե ինչ խնդիրների հետ է դա կապված, եւ ինչի մասին մենք պետք է պայմանավորվենք»,- ասել է Պանետան, երբ նրան հարցրել են երկու ղեկավարների հանդիպման մասին։

«Այո, մենք հասել ենք որոշակի առաջընթացի Հյուսիսային Կորեայում կատարվողը զսպելու փորձերի հարցում, սակայն, կարծում եմ, Հյուսիսային Կորեան այսօր էլ նույնպիսի մեծ սպառնալիք է ներկայացնում, ինչպես եւ նախկինում, եթե ոչ ավելին»,- հավելել է նա։

«Հնարավոր է՝ մենք համաձայնություն չենք ունեցել դեպարտամենտի հետ, եւ մենք չենք շփվել մեր դաշնակիցների հետ այն ժամանակ։ Այժմ, որոշ դեպքերում մենք աշխատում ենք առանց դաշնակիցների կամ նրանց դեմ»,- ասել է Մատիսը։

Շաբաթ օրը հյուսիսկորեական պետական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հրթիռի փորձարկման դաշտում անցկացվել է «շատ կարեւոր» փորձարկում։ Թրամփը դրան արձագանքել է թվիթով՝ գրելով, որ Կիմ Չեն Ընը «ամեն ինչ» կորցնելու վտանգի է ենթարկում իրեն, եթե ապառազմականացման քայլեր չնախաձեռնի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ