News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամ թոշակի անցնելու մասին օրենսդրական նախագիծը Վիեննայի հանձնաժողովի դրական եզրակացությունն է ստացել։ Այս մասին դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նիստում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Ընդ որում, նա նշեց, որ տվյալ օրենսդրական նախաձեռնության մշակման ընթացքում ուսումնասիրվել եւ քննարկվել է միջազգային, մասնավորապես՝ Դանիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ավստրալիայի եւ այլ երկրների փորձը։

Նշենք, որ այս փաթեթով ՀՀ կառավարությունը առաջարկում է վաղաժամ թոշակի անցած ՍԴ դատավորներին վճարել 630 մլն դրամ, ինչը նախկինում առաջացրել էր խորհրդարանական ընդդիմության վրդովմունքը՝ ի դեմս «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի»։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ