News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 25
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, հանրակրթական հաստատություններում իրականացվող շարունակական վերահսկողության շրջանակներում, պարզել էին, որ Արարատի մարզի Նոյակերտ գյուղի և Արարատ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցների, Մասիս քաղաքի թիվ 1 և Ոսկետափ համայնքի մանկապարտեզների սննդամթերքի մատակարար «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ն այդ հաստատությունների խոհանոցներին սննդամթերքը մատակարարել է պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրի պահանջների խախտմամբ: Այսպես. պայմանագրով նախատեսված 20 տոկոսանոց թթվասերի փոխարեն ընկերությունը բոլոր նշված հանրակրթական հաստատություններին մատակարարել է 18 տոկոսանոց բուսասերուցքային արտադրանք՝ պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով, իսկ Ոսկետափ համայնքի մանկապարտեզին՝ նաև բուսական յուղ պարունակող խտացրած կաթ և ռուսական արտադրության յոգուրտ՝ նախատեսված տեղականի փոխարեն, հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից

Հետագծելիության սկզբունքով ուսումնասիրելով «Եվա և Սյուզի» ՍՊ ընկերության գործունեությունը՝ պարզվել է, որ այս ընկերությանն են պատկանում նաև Երևանում գործող «Շիրակ» իրացման ցանցի խանութները: Դրանցում անցկացված վերահսկողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակույթյամբ ժամկետանց, ինչպես նաև մակնշման խախտումներով սննդամթերք: Ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է, իսկ մակնշման խախտումներովը՝ հանվել իրացումից:

 

Տպել
Ֆոտոռեպորտաժներ