News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մեկ տարվա ընթացքում այսօրվա իշխանությունն ասել է այնքան գործ, որքան ՀՀԿ-ն չի արել 10 տարվա ընթացքում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ ներկայացուցիչների կողմից իրենց իշխանության հասցեին հնչող քննադատություններին։

Պատգամավորն ընդգծեց, որ իրենց իշխանությունը մեծ քանակությամբ ճանապարհներ է վերանորոգել լավ որակով։

«Այնպես որ ՀՀԿ ներկայացուցիչները թող հանգիստ նստեն տեղները և վայելեն այսօրվա լավ  երկիրը, մեր լավ ճանապարհները»,– ասաց նա։

Դիտարկմանը, որ ՀՀԿ–ն ասում է՝ իշխանությունն ապօրինի ճանապարհով է վերցվել, պատգամավորը պատասխանեց. «Իյա, իրո՞ք»։

Անդրադառնալով իրենց իշխանության բացթողումներին ու թերություններին՝ Հակոբյանն ասաց. «Բացթողումները շատ են, բայց եթե դնենք նժարին, առավելություններն ավելի շատ են։ Մարդիկ մեզնից դժգոհել են, որ ավելի կոշտ միջոցներով չենք գործել։ Ուսուցչի, բժշկի աշխատավարձը բարձրացրել ենք, ինձ մոտեցել են այլ ոլորտի մարդիկ, ասել են՝ ինչո՞ւ մեր աշխատավարձը չի բարձրանում»։

Տպել
Ամենաշատ