News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Apple ընկերության չինական ծագում ունեցող նախկին աշխատակիցներին մեղադրում են առեւտրային գաղտնիքը գողանալու եւ այն իրենց հայրենիքին փոխանցելու մեջ, տեղեկացնում է «Վեստի»-ն։

Apple տեխնոլոգիական հսկան փորձում է դատարանի միջոցով ԱՄՆ-ում պահել իր երկու նախկին աշխատակիցներին։ Չինական ծագում ունեցող ամերիկացիներ Սյաոլան Չժանը եւ Չժի Չժուն Չենը մեղադրվում են ընկերության առեւտրային գաղտնիքը գողանալու մեջ, եւ, դատախազների կարծիքով, նրանք լիովին կարող էին այդ գաղտնիքները տանել իրենց հայրենիք՝ Չինաստան։

Մասնավորապես, Չժանը, Reuters-ի տեղեկատվությամբ, աշխատել է Apple-ի գաղտնի ծրագրի վրա՝ մեքենան ինքնուրույն վարելու համար, եւ հավաքել է ֆայլեր՝ կապված նախագծի հետ նախքան ղեկավարությանը հայտնելը, որ գնում է չինացի մրցակիցների մոտ։ Դաշնային գործակալները ձերբակալել են Չժանին անցած տարի Սան Խոսե օդանավակայանում, դեպի Չինաստան ուղեւորվելիս։

Մեղադրողները նաեւ հավաստիացնում են, որ Չենը Apple-ից վերցրել է ավելի քան 2 հազար ֆայլ, որոնք պարունակում են «ուղեցույցներ, սխեմաներ եւ համակարգչային էկրանների լուսանկարներ, որոնք ցույց են տալիս Apple-ի պաշտպանված տվյալների շտեմարանների էջերը»՝ մտադրություն ունենալով դրանք հանձնել մրցակիցներին։ Չժի Չժուն Չենին նույնպես կալանավորել են Չինաստան թռչել փորձելիս։

Տղամարդկանց մեղադրել են առեւտրային գաղտնիքը գողանալու մեջ, բայց  նրանցից ոչ մեկը չի ընդունել մեղքը։ Apple-ի նախկին աշխատակիցներին գրավի դիմաց բաց են թողել, եւ այդ ժամանակվանից նրանք գտնվում են հսկողության տակ (կրում են ռադիո- եւ GPS տվիչներ)։ Դատախազությունը, ունենալով Apple-ի հավանությունը, պնդում է, որ մեղադրյալները կրիչները կրեն մշտապես եւ չհեռանան ԱՄՆ-ից։

Երկու կասկածյալների փաստաբան Դանիել Օլմոսն ասել է, որ իր պաշտպանյալները լուրջ պատճառներ ունեն՝ կապված ընտանիքի հետ, եւ նրանք պետք է լինեն Չինաստանում։ Բայց ԱՄՆ դատախազի օգնական  Մարիսա Հարիսը պնդում է, որ եթե նրանցից որեւէ մեկը մեկնի Չինաստան, դաշնային պաշտոնյաների համար դժվար, եթե չասենք՝ անհնար կլինի  ապահովել նրանց արտահանձնումը դատի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Իլոն Մասկին հրավիրել է 2024 թվականի Թուրքիայի տեխնոլոգիական ցուցահանդեսին
Հավատում եմ, որ փոխշահավետության վրա հիմնված համագործակցությամբ․․․
Իրատեսական է ՏՏ, թվայնացման, կիբեռանվտանգության ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությունը. Լյուքսեմբուրքի դեսպան
ԲՏԱ նախարարն ընդունել է Լյուքսեմբուրգի նորանշանակ դեսպանին...
Ղարաբաղ Տելեկոմի հեռախոսահամարները կշարունակեն գործել ՀՀ տարածքում` գրանցվելով Team Telecom Armenia-ի ցանցում
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ղարաբաղ Տելեկոմի Ձեր հեռախոսահամարները…
Մեր նպատակն է Իսրայելն արհեստական ​​ինտելեկտի ոլորտում աշխարհի թիվ 3 երկիրը դարձնել. Նեթանյահու
Արդեն մի քանի ամիս է, ինչ մշակում եմ ազգային ծրագիր...
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը վերապատրաստման անվճար դասընթացներ կանցկացնի արցախահայերի համար
Եկեք միավորենք մեր ջանքերը՝ հանուն մեր հայրենակիցների ոտնահարված...
Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը
Բջջային հավելվածն անընդհատ կատարելագործվելու է, ավելացվելու են նոր հնարավորություններ...
Ամենաշատ