News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օրենսդիրների նպատակը հստակ է՝ ազատվել անցանկալի դատավորներից և նրանց փոխարինել նորերով։  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ խոսելով Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման մասին։

«Նույն Սահմանադրական դատարանի նախագահը խեղաթյուրելով սահմանադրության և իրավունքի տրամաբանությունը եկավ այս պաշտոնին։ Էլ չեմ ասում, որ սահմանադրական փոփոխությունները նպատակ ունեին ոչ թե զարգացնել պետական կառույցը, այլ նախագահին վարչապետի փոխարինելով շարունակել նրա իշխանությունը։ Այս արատավոր ավանդույթների վախճանը եղավ հեղափոխությունը։ Բայց գործող իշխանությունները շարունակում են այդ արատավոր ավանդույթները։ Եթե նախորդ իշխանությունները խեղաթյուրելով  սահմանադրության և իրավունքի տրամաբանությունը, ապա նույն ուղղությամբ ընթանում են նոր իշխանությունները»,-նշեց նա։

Այվազյանը շեշտում է՝ օրենքն ընդհանրապես չի կարող ընդունվել անձանց նեղ շրջանակի համար․ «Այդ օրենքի տրամաբանությունից բխում է անձանց նեղ շրջանակին արտոնություններ տրամադրելը կամ աշխատանքից հեռացնելը: Սա կարող է վատ նախադեպ լինել, որ երկրում իրավունքը կորցնի իր էությունը։ Ցանկացած բան կարելի է ընդունել օրենքով, բայց  օրենքի հիմքում պետք է բացառապես ընկած լինի իրավունքի էությունը և տրամաբանությունը, մինչդեռ այս օրինագիծը նախադեպ է իշխանությունների ամենաթողության համար՝ ինչ օրենք ցանկանան, կընդունեն: Արդյունքում ունենում ենք արատավոր շրջափուլ, և մեր պետությունը, կարծես թե, վերածվում է կրկեսի»։

Նրա խոսքով՝ ամենավտանգավորն այն է, երբ պետական կառույցը և իրավական համակարգը անէանում և կորցնում են իրենց իմաստն ու բովանդակությունը:

«Ցանկացած բնույթի գործող իրավունքի դրույթների խախտումը իր հանրային վտանգավորության առումով ավելի մեղմ է, քան այն դեպքում, երբ խեղաթյուրվում է օրենքի և իրավունքի էությունը: Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ անթույլատրելի էր, որ ԱԺ-ն նման հիմնավորումներով ընդունի օրենք»

Այվազյանը դեմ չէ, որ ՍԴ-ի կազմը պետք է փոխվի, բայց համոզված է, որ դա պետք է տեղի ունենա գրագետ սահմանադրական փոփոխությունների միջոցով։

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 11-ին հատուկ ընթացակարգով երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծերի փաթեթը։

ՀՀ կառավարության ներկայացրած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, օրենքի ընդունումից 2 ամսվա ընթացքում հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ