News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը մտահոգված է Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ներկայությամբ։ Այս մասին նա հայտարարել է՝ հանդես գալով Կոնգրեսի լսումներում, հայտնում է Defense One-ը։

Նրա խոսքերով՝ Սիրիայի հյուսիսային հատվածից զորքերը դուրս բերելու պահից Ռուսաստանը ներկա է Սիրիայում։ «Ինձ անհանգստացնում է Ռուսաստանի ներկայությունը Մերձավոր Արեւելքի մյուս հատվածներում»,- ասել է Էսպերը՝ նշելով Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան եւ «այլ վայրեր»։

Նա ասել է, որ Ռուսաստանի ազդեցությունը Սիրիայում «ընդլայնվել է վերջին մեկուկես ամիսներին», սակայն հավելել է, որ դա իրեն «շատ չի անհանգստացնում», քանի որ Ռուսաստանն «այնտեղ բավական մեծ հետք է թողել չորս կամ հինգ տարվա ընթացքում»։

Կոնգրեսական Ջոն Գարամենդին ենթադրում է, որ Սիրիա թուրքական ներխուժման թույլտվությունը մաքրել է Ռուսաստանի ուղին, ինչը վկայում է այն մասին, որ ԱՄՆ վարչակազմը «հրաժարվել է» Մերձավոր Արեւելքում դիմակայել Մոսկվային։

Էսպերն ասել է, թե իրեն ավելի շատ մտահոգում է այն, որ Թուրքիան մտերմանում է Ռուսաստանի հետ եւ հեռանում է ՆԱՏՕ-ից, քան այն, որ ռուսական ազդեցությունը Սիրիայում ընդլայնվում է։

«Սիրիայի եւ Թուրքիայի հետ կապված ամենամեծ խնդիրը Թուրքիա-Ռուսաստանն է։ Խնդիրն այն է, որ Թուրքիան դուրս է գալիս ՆԱՏՕ-ի ուղեծրից։ Ես կարծում եմ, որ մեր խնդիրն այն է, թե ինչպես կարող ենք վերադարձնել նրանց (թուրքերին) ՆԱՏՕ։

Էսպերը օրենսդիրներին ասել է, որ ներկայում չկա Սիրիայում ԱՄՆ ուժերի դիրքերի հետագա վերականգնման որեւէ ծրագիր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ