News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին դիմել է միջազգային ֆինանսական կազմակերպություններին՝ երկրի համար արտակարգ իրավիճակում գործողությունների պլան մշակելու աջակցության խնդրանքով, հայտնում է AFP-ը։

Դոնորները, այդ թվում՝ Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը, նախօրեին մերժել էին ֆինանսական օգնության խնդրանքը՝ ակնկալելով նոր կառավարություն ձեւավորելու նախաձեռնություն՝ կարեւոր տնտեսական բարեփոխումների իրականացման համար։

Հարիրին զանգել է Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մալփասին եւ Արժույթի համաշխարհային հիմնադրամի տնօրեն Կրիստալինա Գեորգիեւային։ Նա քննարկել է տեխնիկական աջակցությունը, որ ՀԲ-ն եւ ԱՄՀ-ն կարող են ցուցաբերել նոր կառավարության ձեւավորման եւ ճգնաժամից դուրս գալու համար։

Լիբանանը ցնցվում է հոկտեմբերի 17-ից սկսված աննախադեպ զանգվածային բողոքի ցույցերից։ Երկրում, որտեղ տեղական արժույթը կապված է ԱՄՆ դոլարի հետ եւ օգտագործվում է ամենօրյա գործարքներում, բանկերն աստիճանաբար սահմանափակել են դոլարի տրամադրումը, ինչը ճգնաժամ է առաջացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ