News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 18
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար 2019թ.-ի դեկտեմբերի 23-ին կայանալիք մրցույթին մասնակցելու համար դիմել է երեք քաղաքացի՝ Արման Ոսկանյանը, Նունե Մարտիկյանն ու Վարդան Գրիգորյանը: Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ մրցույթին դիմած քաղաքացիներից մեկի՝ Վարդան Գրիգորյանի դիմումը մերժվել է, իսկ մյուս երկուսինը՝ ընդունվել:

Ուշագրավ է, որ 2019թ.-ի մարտին ՀՀ կառավարության որոշմամբ Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար նշանակված Արտյոմ Սմբատյանը չի մասնակցում մրցույթին:

«Փաստինֆո»-ի տրամադրության տակ եղած տվյալների համաձայն, Արտյոմ Սմբատյանի՝ մրցույթին չմասնակցելու պատճառն այն է, որ վերջինս չի համապատասխանում գլխավոր քարտուղարի պաշտոնի համար նախատեսված օրենքով սահմանված պահանջներին: Փաստացի, շուրջ 9 ամիս բարձր պաշտոն զբաղեցնող Սմբատյանի պաշտոնավարումն ապօրինի է:

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարություն՝ խնդրելով տրամադրել Արտյոմ Սմբատյանի կենսագրությունը: Մինչդեռ, նախարարությունը հրաժարվել է տրամադրել գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի կենսագրությունը՝ պատճառաբանելով, թե նրա անձնական գործը չի գտնվում նախարարությունում: Գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանի ստորագրությամբ ստացված պատասխանում նշվում է, թե գլխավոր քարտուղարներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է ՀՀ վարչապետը։

«Այսպիսով Արտյոմ Սմբատյանի փաստաթղթերը առողջապահության նախարարությունում չեն գտնվում, հետեւաբար չեն կարող տրամադրվել»,- նշված է պատասխանում։

Ասել է թե՝ Առողջապահության նախարարը գլխավոր քարտուղարի ապօրինի պաշտոնավարման մեղքը, ըստ էության, բարդում է կառավարության ղեկավարի վրա։

Համաձայն մամուլում եղած տեղեկությունների, Արտյոմ Սմբատյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հովանավորյալն է և այդ պաշտոնում է նշանակվել նախարարի հետ ունեցած մտերմության շնորհիվ: Նիկոլ Փաշինյանին հենց Թորոսյանն է միջնորդել, որպեսզի Սմբատյանին նշանակի գլխավոր քարտուղարի պաշտոնում, իսկ այժմ փորձում է մեղքը բարդել է վարչապետի վրա:

Եվ եթե անգամ ԱՆ-ում աշխատակիցների վերաբերյալ անհատական գործեր չեն կազմվում, ապա Սմբատյանն այսօր եւս շարունակում է պաշտոնավարել որպես գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, հետեւաբար կենսագրությունը թաքցնելու հիմքեր չունենալու դեպքում Վ.Հակոբյանը պարզապես կարող էր վերադասից վերցնել այն։

«Փաստինֆո»-ն առաջիկայում ՀՀ կառավարությունից կփորձի պարզել՝ արդյոք ՀՀ վարչապետը նշանակման պահին տեղյա՞կ եղել է, որ Արտյոմ Սմբատյանը չի համապատասխանում պաշտոնի անձնագրին, թե նրան ևս մոլորեցրել են՝ կոծկելով անհամապատասխանության փաստը:

Տպել
Ամենաշատ