News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ջեռուցման սեզոնին բնական գազի սպառման ծավալների աճով, ինչպես նաև գազօգտագործման անվտանգության խնդիրներով պայմանավորված՝  լրատվամիջոցների և սպառողների  կողմից  ավելի  հաճախակի  են դառնում մատակարար-բաժանորդ հարաբերություններին առնչվող հարցադրումները: Այս մասին ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի տարածած հաղորդագրությունում։

««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը աշխատել և աշխատում է թափանցիկության սկզբունքով և պատրաստ է համապարփակ տեղեկատվություն տրամադրել թե լրատվամիջոցներից ստացվող հարցադրումների,  թե բաժանորդների կողմից բարձրացված  յուրաքանչյուր անհամաձայնության կամ անհատական բողոքի վերաբերյալ:

Ընկերություն դիմած, Թեժ գծով և  պաշտոնական կայքում գործող «Հետադարձ կապ» բաժնով ստացված հասցեական դիմումներն ու բողոքները ուսումնասիրվում են համապատասխան ստորաբաժանումների ու մասնագետների  կողմից՝ սպառողին ներկայացնելով  սպառիչ և մասնագիտորեն հիմնավորված պարզաբանումներ:

Ցավոք, մամուլում և սոցցանցերում երբեմն նաև բացասական շեշտադրումներով ուղեկցվող վերնագրերն ու հրապարակումները ներկայացնում են առավելապես անհասցե ու չփաստարկված բողոքներ, ինչը միանշանակ չի կարող հիմք հանդիսանալ սպառողների խնդիրներն ու հարցերը սահմանված կարգով ուսումնասիրության առարկա դարձնելու, հետևաբար՝ խնդիրներին լուծում տալու, հարցերին պատասխանելու համար:

Սպառած գազի դիմաց «հավելագրումների», «տեսուչ - բաժանորդ մաղարիչով գործարքների», անորոշ ու անանուն դժգոհությունների արծարծումները մամուլում ոչ միայն զուրկ են մասնագիտական հիմնավորումներից, այլև չեն ծառայում նպատակին՝ հնարավոր խնդիրները վեր հանելու և համակարգային լուծումներ գտնելու տեսանկյունից:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հորդորում և իր պատրաստակամությունն է վերահայտնում ուսումնասիրել և պարզաբանումներ ներկայացնել բոլոր փաստական հարցադրումների և հասցեական բողոքների վերաբերյալ:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հորդորում և իր պատրաստակամությունն է վերահայտնում ուսումնասիրել և պարզաբանումներ ներկայացնել բոլոր փաստական հարցադրումների և հասցեական բողոքների վերաբերյալ:

Թեժ գիծ՝  010 29 49 04

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պաշտոնական կայքի Հետադարձ կապ բաժին»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ