News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 19
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Այո, կա պետական համակարգում դիմադրություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։

«Ունենք աշխատակիցներ, որոնք ցանկանում են աջակցել  բարեփոխումներին և աջակցում են, ունենք աշխատակիցներ, որոնք ցանկանում են, բայց չեն կարողանում աջակցել տարբեր պատճառներով, նաև մասնագիտական հմտությունների պատճառով, ունենք աշխատակիցներ, որ չենք նկատում, որ ցանկանում են, թեև կարող են։ Մենք ներգրավել ենք նոր աշխատակիցներ, թեև նրանց թիվը մեծ չէ, բացի այդ բարելավել ենք պայմանները, մասնավորապես աշխատանքային մշակույթը և հաշվետվողականությունը»,-նշեց նա։

Բաթոյանն ասաց, որ կառուցվածքային փոփոխություն են նախատեսել․  «Մասնավորապես, նախատեսվում է միավորել մի շարք վարչություններ՝ դրա փոխարեն ստեղծելով երկու նոր վարչություն։ «Ամենակարևոր փոփոխությունն այն է, որ մենք ստեղծելու ենք Սոցիալական ազդեցության գնահատման վարչություն, ինչպես նաև մեկ միասնական ինտեգրված ծառայություն, որը միավորելու է Բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ), Զբաղվածության գործակալությունները, Սոցիալական աջակցության և Սոցիալական ապահովության ծառայությունները։ Կառուցվածքային փոփոխությունները կարող են լուրջ ազդեցություն ունենալ նաև բովանդակային փոփոխության վրա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ