News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք ոչինչ չենք արել Wizz Air-ին գրավելու համար. այն, ինչ արել ենք, դա ավելի շատ ճկուն լինելն է օրենքը փոխելու եւ մեկնման հարկի (օդի հարկ-խմբ) հետ կապված: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

«Որովհետեւ, երբ Wizz Air-ի դեպքում՝ ունենք 25 եվրոյի տոմս եւ ստիպված ենք 20 եվրո վճարել մեկնման համար, դա ավիաընկերության համար ընդունելի չէ: Wizz Air-ին խրախուսվում է նույն հիմքերով, ինչ ցանկացած այլ ընկերության»,-ասաց նա:

Ռեւազյանը նկատեց, որ քանի որ արդեն իսկ Վիեննա չվերթ իրականացնում է «Ավստրիական ավիաուղիները», այն նոր ուղղություն չէ, հետեւաբար, Wizz Air-ը պետք է վճարի մեկնման հարկը, իսկ Վիլնյուսը նոր ուղղություն է, հետեւաբար այդ հարկից ազատվելու է Wizz Air-ը»,-ընդգծեց Ռեւազյանը:

«Wizz Air-ին ոչ մի գումար չի սուբսիդավորվել: Մենք նույն խթաններն ենք տրամադրել, ինչ որեւէ այլ ընկերության, որոնք «Զվարթնոցից» նոր ուղղություններով չվերթների են իրականացնում: Այո, Գյումրիի օդանավակայանից չվերթների համար որոշակի խթաններ տրամադրում ենք, բայց էլի խոսքը ոչ թե կոնկրետ ավիաընկերության մասին է, այլ բոլորի»,-ասաց նա:

Տաթեւիկ ռեւազյանը նաեւ տեղեկացրեց, որ չեն պատրաստվում միայն Wizz Air-ին եւ RyanAir-ին բերելով դադարեցնել այդ գործընթացը. «Իհարկե, ցանկանում ենք էլ ավելի մեծ մրցակցություն ապահովել, սակայն մեկ ավիաընկերություն բերելու համար երկար տարիներ են անհրաժեշտ: Կփորձենք հնարավորինս արագ անել դա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ