News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Այնթապ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում բռնել են Երևանի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու։ Տունը, որտեղ հայտնաբերվել է տղամարդը ո՛չ նրանն է, ո՛չ էլ հարազատներից մեկինը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։

Դեկտեմբերի 13-ի գիշերը տանտերն ահազանգել է ոստիկանության Մասիսի բաժին ու հայտնել, որ հարևանները զանգել են իրեն ու ասել, որ տունը գող է մտել։ Մասիսի ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ բնակարանագողը հենց բնակարանում էլ բռնվել է՝ չհասցնելով լքել դեպքի վայրը։

Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին ու ներկայացվել տարածքային նախաքննական մարմնին՝ հարցաքննության։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել բնակարանային գողության փորձի հատկանիշներով։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են։

Տպել
Ամենաշատ