News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արեւելք-Արեւմուտք միջազգային ինստիտուտի (Նյու Յորք, ԱՄՆ) նախագահ եւ գործադիր տնօրեն Ուիլյամ Փարքերին:

Հանդիպմանը պրն. Ուիլյամ Փարկերը Նորին Սրբությանը ներկայացրեց ինստիտուտի գործունեության նպատակները եւ կիբերանվտանգության, կանխարգելիչ դիվանագիտության, տնտեսական եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտներում կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր անդրադարձ կատարեց Մերձավոր Արեւելքում տիրող ծանր իրավիճակին, քրիստոնյա փոքրամասնություների խնդիրներին` մտահոգություն հայտնելով քրիստոնեական համայնքների նվազման առնչությամբ:

Զրույցի ընթացքում խոսվեց նաեւ Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների կյանքի, ղարաբաղյան հակամարտության ու դրա խաղաղ կարգավորմանն ի նպաստ Հայ Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերի եւ մի շարք տարածաշրջանային խնդիրների մասին:

Այս կապակցությամբ Գարեգին Երկրորդ Հայրապետը կարեւոր նկատեց նաեւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը` հանուն մարդկության խաղաղ ու բարօր կյանքի կերտման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանի ասուլիսից հետո Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու…
Ակնհայտ է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը չպիտի միջամտի եկեղեցու գործերին․․․
Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգեւոր առաջնորդությունը. Փաշինյան
Ոմանք զարմանում, նույիսկ վրդովվում են, որ Հայաստանը ԵՄ-ի հետ...
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Ամենաշատ