News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Իվան Աղազարյանը վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա: Այս մասին հայտնում է Irakanum.am-ը՝ նշելով, որ  դեպքը տեղի է ունեցել նախորդ ամիս` նոյեմբերի 5-ին: Կայքին տեղեկությունների համաձայն՝ վրաերթի ենթարկված աղջիկն աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, և վրաերթից հետո դեռ բուժման կուրսեր է անցնում:

Irakanum.am-ի հետ զրույցում Հովիկ Աղազարյանը հաստատել է այս տեղեկությունը: Նա նախ ժամանակ է խնդրել տեղեկությունը որդուց ճշտելու համար, որից հետո հայտնել է, որ որդին պարբերաբար այցելել է այդ աղջկան: «Տղաս ամուսնացած է, առանձին է ապրում, ես չեմ իմացել, նոր ճշտեցի, ինքն ասեց, որ պարբերաբար ստուգման է գնացել, այդ գումարները տվել է, տեսել է, որ քերծվածքներ են եղել, հիվանդանոցի փողը տվել է»,- ասել է Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ գործը գտնվում է իրավական դաշտում, իսկ եթե պարզվի իր որդու մեղավորությունը, ապա նա պատասխան կտա:

Մինչդեռ կայքին հասած տեղեկություններով պատգամավորը օգտագործել է իր կապերը, որ վրաերթի մասին որևէ տեղեկատվական արտահոսք չլինի: Ավելին՝ վրաերթի ենթարկված աղջիկը դեռ ինքնուրույն քայլել չի կարողանում:

Իվան Աղազարյանը դեպքի օրը վարել է «Օպել» ավտոմեքենա: Տեղեկությունների համաձայն՝ կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ