News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հասարակայնության հետ կապերի վարչության պետ, մամլո քարտուղար ԱԺ-ում դեռ չկա, ինչո՞ւ։ Ասել էիք, որ մրցույթ կանեք, խոսնակ կընտրեք, որ լրագրողների հետ աշխատող լինի․ պառլամենտական երկրում պառլամենտը խոսնակ չունի՝ հիշեցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։

«Որ ասել ենք, ուրեմն տեղի կունենա մրցույթ, կունենանք համապատասխան մասնագետ»: Ե՞րբ․ տարիուկես է՝ չկա։ «Ռեսուրս ենք խնայում»: Իսկ լրագրողները տառապում են ձեր «ռեսուրս խնայելու» պատճառով։

«Մի քիչ էլ դուք ներդրում արեք ԱԺ-ում` ձեր ջանքերի հաշվին»: Իսկ դուք չե՞ք կարող ուրիշ տեղ խնայել` 131 պարապ պատգամավոր չունենալ, այդքան համակարգիչ, օգնական, վերջապես՝ թանկ բազկաթոռներ չգնել։ «Դուք արդեն սխալ գնահատականներ եք տալիս` ավելորդ ծախսեր չկան, պարապ մարդ չկա պառլամենտում»:

«Համոզեցիք», իսկ գործուղումնե՞րը՝ գրեթե առանց ՕԳԳ։ «Գործուղումներն էլ անհրաժեշտ են` խորհրդարանական դիվանագիտության համար»: Բա չե՞ք տեսնում ինչ են անում ԱԺ նախկին աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի գլխին` ոսկերչական «ստուգումներ» նրա` ժամանակի հետ կապված,  վախ չունե՞ք, որ ապագայում նման բան ձեր նկատմամբ կանեն։ «Ես իմ  աշխատանքը կատարում եմ հնարավորինս բարեխիղճ եւ լավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». «Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում
Փաշինյանին պետք է հեռացնել»,նշեց Վարդանյանը: Կուսակցության անդամ Նաիրա Գևորգյանն էլ նշեց, որ իրենք...
«Հրապարակ». Փարսյանը շեղվել է ՔՊ-ի գծից
Ըստ մեր աղբյուրի՝ արտգործնախարարությունից մի քանի անգամ զգուշացրել են համայնքապետին՝ իրենց հետ...
«Ժողովուրդ». Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերով քննչական կոմիտեն որոշում ունի
Մնում է սպասել, որ լրատվամիջոցների լրագրողներին ու օպերատորներին վնասներ հասցրած...
«Հրապարակ». Ժողովրդավարական Եվրոպայի քարոզիչների իրական դեմքը. Խախտում էին բոլոր կանոնակարգերը
Նրանց այս պահվածքը տեղ-տեղ հունից հանում էր Եղոյանին, ով ձայնի տոնն էր բարձրացնում, մեկ անգամ էլ...
«Փաստ». Իրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու
Վերջին օրերին Հայաստանում ծավալված ու ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունեցող ռեպրեսիաները ևս...
«Հրապարակ». Հերթական բախումն է գրանցվել
Հունիսի 15-ին, ուշ երեկոյան Չարենցավանի «Այֆուդ» սննդի կետի հարեւանությամբ տասից ավելի տղամարդկանց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ