News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ցուցարարները երեքշաբթի երեկոյան դուրս են եկել Նյու Յորքի փողոցներ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի եւ նրա լիազորությունների դադարեցման կոչ անելով Ներկայացուցիչների պալատում իմփիչմենթի քվեարկության նախօրեին, տեղեկացնում է Reuters-ը։

Կազմակերպիչները հայտարարել են, որ ակնկալում են հազարավոր մարդկանց մասնակցությունը ցույցերին Մանհեթենում։

Թայմս սքվերում հավաքված ցուցարարները վանկարկում էին՝ «իմփիչմենթ Թրամփին», նրանց պաստառների վրա գրված էին՝ «Թրամփն օրենքից վեր չէ», «Վե՛ր կաց եւ ընդվզի՛ր»։

Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի կքվեարկի ԱՄՆ նախագահի իմփիչմենթի հարցը։ Սպասվում է, որ պալատը կընդունի որոշում հօգուտ իմփիչմենթի եւ գործը կուղարկի Սենատ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ