News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Գերմանիան չի պատասխանի «Հյուսիսային հոսք-2» գազամուղի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշմանը, հաղորդում է Reuters-ը:

«Ես այլ ուղի չեմ տեսնում բանակցություններ վարելուց եւ հասկացնելուց բացի:Մենք դրան հավանություն չենք տալիս»,- ասել է Մերկելը՝ դատապարտելով պատժամիջոցների էքստարածքային բնույթը:  

«Հյուսիսային հոսք-2» գազամուղը, որն աջակցվում է ռուսական «Գազպրոմի» կողմից, Ռուսաստանին թույլ կտա շրջանցել Լեհաստանն ու Ուկրաինան՝ Բալթիկ ծովով դեպի Գերմանիա գազ մատակարարելու համար: ԱՄՆ կառավարությունը մտավախություն ունի, որ ծրագիրը կմեծացնի ռուսական էներգակիրներից Եվրոպայի կախվածությունը:

«Գազպրոմը» ֆինանսավորում է 9,5 մլրդ եվրոյի չափով գազամուղի արժեքի կեսը, իսկ մնացած մասը փակում են Wintershall Dea-ը, OMV-ը, Engie-ը, Shell-ը եւ գերմանական Uniper կոմունալ ընկերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ