News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բեռլինում 2016թ․ սուրբծննդյան տոնավաճառի ժամանակ ահաբեկչությունից հետո ԳԴՀ հատուկ ծառայությունները երկրի տարածքում կանխել են ինը իսլամիստական գրոհ։ Այս մասին կիրակի օրը, դեկտեմբերի 22-ին, հայտնել է Welt am Sonntag թերթը՝ հղում կատարելով լրագրողների հարցմանը Քրեական գործերով դաշնային գերատեսչության (BKA) պատասխանին, հայտնում է DW-ը։

Միայն այս տարվա նոյեմբերին հատուկ ծառայությունների գործունեության հետեւանքով հաջողվել է խուսափել երկու նոր ահաբեկչությունից, նշվում է տեղեկատվության մեջ։ Կանխված ահաբեկչությունների մասին հստակ տեղեկատվություն գերատեսչությունը չի հայտնել։

Ինչպես այնուհետեւ նշում է թերթը, նոյեմբերին Օֆենբախում, որը Մայնի Ֆրանկֆուրտի մերձակայքում է, ահաբեկչություն պլանավորելու կասակածանքով կալանավորվել է 24-ամյա ենթադրյալ իսլամիստ։ Մի քանի օր անց Բեռլինում կալանավորվել է 37-ամյա սիրիացի, որը համացանցում պայթուցիկ նյութերի ստեղծման մասին տեղեկատվություն է փնտրել։ Երկու գործով էլ հետաքննություն է իրականացվում, հայտնում է Welt am Sonntag-ը՝ հղում կատարելով դաշնային դատախազության տվյալներին։

BKA-ի իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարի նոր բաժնի ղեկավար Սվեն Կուրենբախը հայտարարել է հոկտեմբերի վերջին «Իսլամիստական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքրա Ալ Բաղդադիի ոչնչացման հետ նախապատրաստվող ահաբեկչությունների հնարավոր կապի մասին։ «ԻՊ-ի առաջնորդի մահվանից հետո ուժեղացել են Արեւմուտքում ահաբեկչություններ կատարելու կոչերը»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ