News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հյուսիսային հոսք-2» գազատարը կառուցող ընկերությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցները մի քանի ամսով կհետաձգեն նախագծի ավարտը եւ կբարձրացնեն դրա արժեքը, հայտարարել է Անգելա Մերկելի կողմից ղեկավարվող գերմանական պահպանողականների ներկայացուցիչը, հայտնում է Reuters-ը։

Շվեդ-հոլանդական Allseas ընկերությունը ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու համար խողովակների տեղադրման աշխատանքների դադարեցման մասին։

Nord Stream 2 AG օպերատորը հայտնել է, որ կաշխատի կարճ ժամկետում նախագիծը ավարտելու ուղղությամբ։ ԱՄՆ-ի կարծիքով՝ «Հյուսիսային հոսք-2»-ը Եվրոպային ավելի կախված կդարձնի ռուսական մատակարարումներից։ ԱՄՆ-ը միաժամանակ ձգտում է մեծացնել եվրոպական երկրներին հեղուկ բնական գազի վաճառքը։

Մոսկվան հույս ուներ նոր խողովակաշարով մատակարարումները սկսել 2020թ․ կեսին։ «Կան այլընտրանքներ, որոնք կհանգեցնեն հապաղումների, ինչպես նաեւ ծախսերի մեծացմանը»,- ասել է պահպանողականների ներկայացուցիչ Պետեր Բայերը։

Մերկելն ավելի վաղ դեմ էր հանդես եկել ԱՄՆ պատժամիջոցներին, սակայն ասել էր, որ իր կառավարությունը պատասխան միջոցներ չի կիրառի։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարել էր, որ գազատարի աշխատանքը կմեկնարկի՝ անկախ պատժամիջոցներից։

1230 կմ երկարությամբ եւ տարեկան 55 մլրդ խ/մ հզորությամբ գազատարի նախագիծը իրականացնում է «Գազպրոմը»՝ բրիտանա-նիդեռլանդական Shell, գերմանական Uniper եւ Wintershall, ֆրանսիական Engie եւ ավստրիական OMV ընկերությունների ներդրումների ներգրավմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ