News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ավարտվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի պաշտոնական Այցը Իրանի Իսլամական Հանրապետություն:

Դեկտեմբերի 22-25-ը Իրանում տեղի է ունեցել աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտում հայ-իրանական աշխատանքային խմբի առաջին նիստը` 2011 թ.-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրից բխող համատեղ Գործողությունների ծրագիրը ստորագրելու եւ երկկողմ ոլորտային համագործակցության ուղղությունները քննարկելու եւ հստակեցնելու նպատակով:

ԻԻՀ կոոպերացիայի, աշխատանքի եւ սոցիալական բարեկեցության նախարար Մոհամադ Շարիաթմադարիի հրավերով Իրան էր այցելել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի գլխավորած պատվիրակությունը:

Իրանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ նախարարը համոզմունք է հայտնել, որ այցը հարմար առիթ է աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցությանը նոր թափ հաղորդելու, լավագույն փորձին եւ նորարարական նախաձեռնություններին ծանոթանալու, կառուցողական երկխոսության խթանման համար:

Զարուհի Բաթոյանը նշել է, որ համատեղ գործողությունների ծրագրի ստորագրումը լրացուցիչ եւ հզոր խթան կհանդիսանա երկկողմ ոլորտային համագործակցությունն ինստիտուցինոնալ հիմքերի վրա ամրապնդելու եւ կապերն ընդլայնելու համար:

Նշենք, որ 2018 թվականին Երեւանում կայացած՝ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստի արդյունքում ստորագրված փոխըմբռնման հուշագրի «Աշխատանք, սոցիալական ապահովում եւ կոոպերացիա» կետով նախատեսվում էր քայլեր ձեռնարկել 2018 թվականին Թեհրանում կամ Երեւանում համապատասխան հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ փոխըմբռնման հուշագրից բխող Գործողությունների ծրագիր մշակելու եւ հետագա համագործակցության ուղղությունները եւ շրջանակները քննարկելու նպատակով:

Այս տարի հուլիսին Թեհրանում կայացած՝ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստի ընթացքում իրանական կողմը ՀՀ ԱԳՆ ներկայացուցչին էր հանձնել Փոխըմբռնման հուշագրից բխող Գործողությունների ծրագրի նախագիծը: Իրանական կողմը նաեւ իր պատրաստակամությունն էր հայտնել 2019 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում Թեհրանում կազմակերպել երկու երկրների աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստը:

Նշենք, որ համատեղ գործողությունների ծրագիրը նախատեսում է համագործակցություն տեխնիկական եւ մասնագիտական վերապատրաստման, աշխատանքի եւ զբաղվածության եւ սոցիալական ապահովության ոլորտներում:

Այցի ընթացքում Զարուհի Բաթոյանն այցելել է նաեւ հայկական եկեղեցի, «Մոշիրիե» արհեստագործական ուսումնարան եւ «Իրանի հաշմանդաշների եւ ողնաշարի վնասվածքների աջակցման կենտրոն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ