News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան կրկին հայտարարել է, որ չի հրաժարվի ռուսական Ս-400 համակարգերից եւ չի խոնարհվի ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքի ներքո, հաղորդում է Bloomberg-ը:

«ԱՄՆ-ը ասել է, որ մեզ չի վաճառի Patriot համակարգերը, եթե մենք չհրաժարվենք Ս-400-ից: Մենք չենք կարող համաձայնել այդ նախապայմանի հետ»,- ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:

«Կոնգրեսում գերիշխում են իռացիոնալ հակաթուրքական տրամադրություններ, եւ դա այդքան էլ լավ չէ թուրք-ամերիկյան հարաբերությունների համար: Նրանք պետք է իմանան, որ սպառնալիքների նման լեզուն Թուրքիային չի տանի այնտեղ, որտեղ նրանք ցանկանում են»,- ասել է նա:

Թուրքիան մտադիր է գնել Ս-400-երի երկրորդ մարտկոցն ու այդ համակարգերի համատեղ մշակում սկսել Մոսկվայի հետ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչ այժմ չի ընդունել օրենքը, որը նախագահին թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել ցանկացած երկրի դեմ, որը սպառազինություն է գնում Ռուսաստանից: Սակայն Սենատի կոմիտեն հավանություն է տվել օրինագծին, որն ապահովում է օրենքի պահպանումը:

Նախորդ անգամ, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ, որպեսզի ստիպի ազատ արձակել ձերբակալված ամերիկացի քահանային, լիրան կորցրել է մոտ 30 տոկոս, ինչը թուրքական տնտեսությանը հանգեցրել է ռեցեսիայի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ