News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 26-ի նիստում հավանություն տվեց Եվրոպայի խորհրդի Թմրանյութերի չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) Հայաստանի անդամակցության առաջարկությանը:

Կառավարության հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է. «Թմրանյութերի չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խումբը (Պոմպիդու խումբ) հանդիսանում է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) մասնագիտացած միջկառավարական մարմիններից մեկը, ունի մասնակի համաձայնագրի կարգավիճակ։ Խումբը բաղկացած է ԵԽ անդամ եւ դիտորդ 39  երկրից։ Խմբին անդամակցում են նաեւ ԵԽ ոչ անդամ այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Ալժիրը, Թունիսը, Եգիպտոսը, Լիբանանը, Հորդանանը։ Պոմպիդու խմբի անդամավճարը կազմում է տարեկան 3.472 եվրո։ Ընդ որում, Պոմպիդու խմբին անդամակցած նոր անդամի առաջին տարվա անդամավճարը հաշվարկվում է օրական հիմքով՝ սկսած անդամակցության օրվանից։

Խմբի գործունեության հիմնական նպատակը պետական մակարդակով թմրամիջոցների դեմ պայքարին նպաստելն է՝ քննարկումների, փորձի, տեղեկատվության փոխանակման, ինչպես նաեւ կարողությունների ամրապնդման միջոցով։ Հաշվի առնելով Պոմպիդու խմբում համագործակցության ընձեռած հնարավորությունները, ինչպես նաեւ ցածր անդամավճարը՝ Պոմպիդու խմբին Հայաստանի Հանրապետության անդամակցությունը եւ այս կառույցի հետ ՀՀ համագործակցությունը կարող է խթանել թմրամիջոցների դեմ պայքարի գործում ազգային մակարդակով իրականացվող աշխատանքների եւ միջազգային համագործակցության արդյունավետությունը՝ ՀՀ բյուջեից ֆինանսական ոչ մեծ ծախսեր ներգրավելով։ 

ՀՀ կառավարության որոշման նախագծով հնարավորություն կստեղծվի Եվրոպայի խորհրդի Թմրանյութերի չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) Հայաստանի Հանրապետության անդամակցության համար։ 

ՀՀ կառավարության որոշման ընդունման արդյունքում կապահովվի Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմինների հետ մեկտեղ կազմակերպության մասնագիտացած մարմիններում եւս Հայաստանի Հանրապետության համապարփակ ներգրավվածությունը եւ մասնակցությունը՝ ի նպաստ ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության ընդգրկուն համագործակցության, եւ կբարձրանա Պոմպիդու խմբի համագործակցությունից բխող թմրամիջոցների դեմ պայքարի գործում ազգային մակարդակով աշխատանքների արդյունավետությունն ու միջազգային համագործակցության ամրապնդումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սևանում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվել
Ապրիլի 30-ին, ժամը 16։36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Հրդեհ Ալավերդի քաղաքում. Մեքենան այրվել է
Մայիսի 1-ին, ժամը 01:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Ուզբեկստանում հինգ տարով ազատազրկել են երկրի նախագահին համացանցում վիրավորած քաղաքացուն
Ըստ Gazeta.uz-ի՝ դատարանը մեղավոր է ճանաչել Նամանգանի 27-ամյա բնակիչ Դ.Թ.-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին վիրավորելու համար...
Ռիգայի կենտրոնում սափրագլուխները երիտասարդների են ծեծել և տեսանյութը հրապարակել սոցցանցերում
Ըստ Delfi պարբերականի՝ ենթամշակույթի ներկայացուցիչները հերթապահում են մարդաշատ վայրերում, օրինակ, առևտրի կենտրոններում ու հետևում...
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Ամենաշատ