News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները ղարաբաղյան կարգավորման հարցում պետք է խոսեն բանակցություններին երեք կողմերի ներգրավման անհրաժեշտության, այլ ոչ թե երեք ժողովուրդների իրավունքների մասին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 26-ին ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ինչ-որ «ադրբեջանական համայնքի» արծարծվող գաղափարը կապված է Նիկոլ Փաշինյանի՝ երեք ժողովուրդների շահերը հաշվի առնելու անհրաժեշտության հայտարարությունների հետ։ «Չկա երեք ժողովուրդ, կա երկու ժողովուրդ եւ բանակցությունների երեք կողմ։ Անհրաժեշտ է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի Ղարաբաղը ներգրավվի բանակցային գործընթացին»,- նշել է նա։

Քաղաքական գործիչն ավելացրել է, որ Բրատիսլավայում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն իր հայտարարությամբ «կարմիր գծեր» անցկացրեց, այնինչ մեր նախարարը ակնհայտորեն զիջում էր ոչ միայն Մամեդյարովի խոսքերին, այլեւ այն հայտարարություններին, որոնք անում էին Հայաստանի նախկին իշխանությունները։

Հակոբյանն ընդգծեց Ղարաբաղում 2020 թվականին արժանավոր խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման կարեւորությունը՝ առանց արտաքին միջամտության։ «Ղարաբաղի բնակչության դիրքորոշումը պետք է արտահայտվի միասնական ճակատով, եւ անհրաժեշտ է կասեցնել դրան դիմակայելու բոլոր փորձերը»,- ընդգծեց նա։

Իր հերթին, «Ազգային օրակարգ» կուսակցության անդամ, քաղաքագետ Ավետիք Չալաբյանը նշեց, որ անթույլատրելի են «ադրբեջանական համայնք» վիրտուալ հասկացության եւ Ղարաբաղի կարգավիճակի հավասարեցման փորձերը։ Նա ավելացրեց, որ Հայաստանի իշխանություններն այս տարի չեն կարողացել առաջ շարժվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ «Կարեւոր է նաեւ հասնել այն բանին, որ  Ղարաբաղում ընտրությունների արդյունքների հիման վրա կազմավորվի կենսունակ խորհրդարան, որը կկարողանա դառնալ նախագահի օրենսդրական հակակշիռը։ Պետք է բացառել այնպիսի իրավիճակը, երբ Ղարաբաղի ճակատագիրը, ինչպես եւ Հայաստանինը, վճռի մի մարդ»,- ընդգծեց Չալաբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ