News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել 2019 թվականին միջազգային եւ հայրենական հարթակներում բարձր արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների ու մարզիչների պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ 2019 թվականին Արցախի մարզիկները լուրջ հաջողությունների են հասել՝ դառնալով աշխարհի, Եվրոպայի եւ Հայաստանի Հանրապետության տարբեր առաջնություններում հաղթողներ ու մրցանակակիրներ:

«Բոլոր այս հաղթանակները եւ գոհացուցիչ են, եւ պարտավորեցնող: Գոհացուցիչ են այն առումով, որ հաղթանակները վկայում են մեր երիտասարդների բարձր ֆիզիկական պատրաստվածության, հաղթանակի հասնելու հաստատակամության, ամուր ոգու, նրանց եւ, անկասկած, նրանց մարզիչների քրտնաջան ու արդյունավետ աշխատանքի մասին: Պարտավորեցնող են, որովհետեւ անհրաժեշտ է ոչ միայն պահպանել սահմանված նշաձողը, այլ նաեւ հետեւողականորեն կատարելագործել մասնագիտական վարպետությունը:

Համոզված եմ, որ դուք ի վիճակի եք դա անել: Համոզված եմ, որովհետեւ ձեր կողմից գրանցված արդյունքները վկայում են, որ դուք աշխատասեր եք, համառ, երբեւիցե չեք խուսափում դժվարություններից եւ ամենայն պատասխանատվությամբ եք վերաբերվում ձեր առջեւ ծառացած խնդիրների լուծմանը»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:

Հանդիսավոր արարողության ժամանակ Նախագահ Սահակյանը Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման, մարզական հերթափոխի պատրաստման գործում ունեցած ավանդի համար ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հանձնել է ԼՂՀ վաստակավոր մանկավարժի, Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի եւ Վաստակավոր մարզչի կոչումների վկայականները:

Երկրի ղեկավարն ի սրտե շնորհավորել է միջոցառման մասնակիցներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք, մեր հայրենիքին եւ ժողովրդին՝ խաղաղություն ու բարեկեցություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ