News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Մոնտենեգրոյի խորհրդարանի նիստի ժամանակ արցունքաբեր գազ են ցնցղել, որում քննարկվում էր հավատի ազատության մասին օրենքի ընդունումը, հայտնում է RTCG-ն:

Գազը ցնցղել են այն բանից հետո, երբ իշխող կոալիցիան քվեարկել է օրինագիծն առանց փոփոխության քվեարկության դնելու օգտին:

Ընդդիմության առաջնորդ Անդրիա Մանդիչը խորհրդարանի խոսնակին կոչ է արել ընդհատել նիստը եւ պատգամավորներին հնարավորություն տալ քննարկել օրինագծի վերաբերյալ բոլոր առաջակները: Խոսնակ Իվան Բրայովիչը հրաժարվել է նիստը հետաձգել հաջորդ օր եւ քննարկել օրինագծի յուրաքանչյուր փոփոխություն առանձին-առանձին: Դրա փոխարեն, նա քվեարկության է դրել երեք փոփոխություն, որոնք ձայների մեծամասնությամբ չեն ընդունվել: Դրանից հետո խորհրդարանի նիստն ընդհատվել է եւ հայտարարվել է «տեխնիկական պատճառներով ընդմիջում», պատգամավորները նիստերի դահլիճը լքել են:

Մինչ այդ Մոնտենեգրոյի նախագահ Միլո Ջուկանովիչը մեղադրել էր Սերբական Ուղղափառ եկեղեցուն (ՍՈւԵ), թե այն փորձում է պահպանել կրոնական մենաշնորհը երկրում, եւ ասել է, որ կփորձի հասնել անկախության «չեռնոգորյան եկեղեցու» համար՝ Ուկրաինայի օրինակով։ Նոր եկեղեցու ստեղծման շրջանակում Մոնտենեգրոյի կառավարությունը փորձում է խորհրդարանով անցկացնել «Դավանանքի եւ համոզմունքների ազատության եւ կրոնական համայնքների իրավական դրության մասին» օրենքը, որով նախատեսվում է առգրավել ՍՈՒԵ եկեղեցական գույքը։ Խոսքն ավելի քան 650 սրբատեղիների մասին է, ներառյալ ուղղափառ աշխարհում հայտնի Օստրոգ վանքը։ Օրինագծի քնարկումը տեղի է ունենում ողջ երկրում զանգվածային բողոքների ֆոնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի…
Իրանում ջրհեղեղների հետևանքով 7 մարդ է զոհվել, երկուսն՝ անհետ կորել
Չնայած ընթացող ջրահեռացման աշխատանքներին, հետագա հեղեղումների վտանգը մնում է բարձր...
Թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը հանցավոր կազմակերպության ղեկավար Ա.Մ.-ի նկատմամբ հարուցել է...
Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խմբային խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 10 վտովթար, վիրավորվել է 16 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ոստիկանությունը ձերբակալված տղամարդուն մեղադրել է Ֆիցոյի դիտավորյալ սպանության փորձի մեջ
Ոստիկանությունը մեղադրել է 71-ամյա տղամարդուն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ