News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին հինգշաբթի ընդունել է օրենք ահաբեկչությանը հակազդելու մասին՝ 2017 թվականին Դոհայի հետ հարաբերությունները խզած արաբական երկրների՝ էմիրության կողմից ահաբեկչությանն աջակցելու քննադատության ֆոնին, տեղեկացրել է Կատարի QNA լրատվական գործակալությունը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Պաշտոնական պետական գործակալության տեղեկատվությամբ՝ էմիրը ընդունել է 2019 թվականի թիվ 27 օրենքը ահաբեկչությանը հակազդելու մասին։

Բացի այդ, հինգշաբթի էմիրը հավանություն է տվել կառավարության թիվ 41 որոշմանը՝ փողերի լվացման եւ ահաբեկչության հովանավորման դեմ պայքարի մասին օրենքի կատարման վերաբերյալ։ Կատարի Կենտրոնական բանկը հավանություն է տվել կատարման ենթակա նոր ցուցակին՝ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքի առնչությամբ։

Չնայած Դոհայի եւ Էր Ռիադի միջեւ հարաբերությունների ջերմացման մասին տեղեկություններին՝ արաբ որոշ քաղաքական գործիչներ Կատարը բոյկոտող չորս երկրներից, ի պատասխան, հայտարարել են, որ էմիրությունը նախկինի պես առաջ չի գնացել ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ 2017 թվականի հունիսին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանը, առաջին հերթին՝ Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներին» աջակցելու մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ