News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իշխանության ներկայացուցիչներն անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում, եւ գործը երբեմն հասնում է բացահայտ սպառնալիքների՝ ասելով, թե «ձեզանով կզբաղվեն համապատասխան մարմինները»: Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ հեռուստաալիքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի թարմ դրսեւորում է երեկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պահվածքը:

Տնօրենքի խոսքով՝ վերջին մեկ տարում հեռուստաալիքի լսարանն էապես մեծացել է, փոխվել է խմբագրության աշխատանքի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը, եւ դա, անկասկած, նյարդայնացնում է իշխանություններին: «Մենք բազմաթիվ զանգեր ենք ստանում հեռուստադիտողներից, որոնք պատրաստ են աջակցել մեզ»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ