News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 03
USD
482.49
EUR
539.28
RUB
7.02
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք ներկայացնելը աննախադեպ երեւույթ է։ Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ ՍԴ նախագահը ենթարկվում է հետապնդումների այն պատճառով, որ դեմ է հանդես եկել իշխանությունների ցանկությանը եւ հրաժարվել կատարել նրանց քմահաճույքը, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի գործով։ «Եթե գործող իշխանություններն այդպես են պատկերացնում Սահմանադրական դատարանի աշխատանքը, ապա ստացվում է, որ իշխանությունը մեր երկրում հերթական անգամ բռնազավթվել է, եւ ոչ մի փոփոխություն այդ առումով տեղի չի ունեցել»,- ընդգծել է Փոստանջյանը։

Նա միեւնույն ժամանակ նշել է, որ Սահմանադրությունը, որն այսօր գործում է Հայաստանում, ընդունվել է նախկին իշխանությունների օրոք հանրաքվեի արդյունքները կեղծելու ճանապարհով։ Քաղաքական գործիչը նշեց, որ Հրայր Թովմասյանը, մեծ հաշվով, չի կարող պատասխանատվություն կրել այն խախտումների համար, որոնք կատարվել են նախկին իշխանությունների կողմից։ «Երկիր ծիրանիի» ղեկավարը ավելացրեց, որ իշխանությունը փորձում է ճնշում գործադրել ՍԴ-ի վրա, եւ այդ պատճառով դիմում է տարբեր մեթոդների, ընդհուպ մինչեւ դատարանների շենքերն արգելափակելը, այլախոհների հարազատներին վախեցնելը, ՍԴ անդամներին Հատուկ քննչական կոմիտե կանչելը եւ այլն։

Այս գործողությունները, Փոստանջյանի կարծիքով, անօրինական են եւ արժանի են դատապարտման։ «Համակարգը պետք է փոխվի, եւ դա փաստ է։ Ակնհայտ է, որ դատարանները բնակչության աջակցությունը չեն ունեցել, եւ որ նրանց գործունեությունը եղել եւ մնում է կասկածի տակ։ Դատական համակարգում անհրաժեշտ են բարեփոխումներ, բայց նման մեթոդներն անընդունելի են, եւ ամեն ինչ պետք է իրականացվի օրենքի շրջանակում»,- համոզված է ընդդիմադիր քաղաքական գործիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում են «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունները (ուղիղ)
ԱԺ նիստերի օրակարգում դեռ մնացել է 10 հարց...
«Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի որդին հարկայինի ավագ տեսուչ է նշանակվել
Լավ է, իհարկե, որ «սեւերի» զավակներն էլ են կարողանում մեր հեղափոխական ժամանակներում...
«Իրավունք». ԱԺ-ում լարված սպասում են «խաբարի»
Այս դեպքում, թե ինչպես են ընթանալու քննարկումները, եւ արդյոք վարչապետի համար բացառություն կանեն...
«Ժողովուրդ». Նոր զարգացումներ. ովքեր կլինեն փաստահավաք հանձնաժողովի կազմում
Ըստ մեր տեղեկությունների՝ «Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի եւ հարակից...
«Փաստ». Խորհրդարանն արձակուրդ կգնա ավելի ուշ. Ամռանն արտահերթերի պակաս չի լինելու
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն առնվազն մեկ ամիս...
«Ժողովուրդ». Թորոսյանը դժգոհ է Զեյնալյանի՝ պարետատան նիստերին մասնակցելու որոշումից
Գաղտնիք չէ, որ Նարեկ Զեյնալյանի ու ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հարաբերությունները լարված են...
Ամենաշատ