News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը չէր թաքցնում իր հայացքներն ու անձնական կապերը որոշակի շրջանակների հետ: Ակնհայտ է, որ նրա դեմ քրեական գործը ԶԼՄ-ների վրա անուղղակի ճնշման փորձ է: Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

Նրա խոսքով՝ «5-րդ ալիքի» շուրջ պրոցեսները պետք է դիտարկվեն վերջին շրջանում ԶԼՄ-ների շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին: «Ամփոփելով այդ բոլոր դեպքերը՝ կարելի է եզրակացնել, որ դրանցում կա քաղաքական ենթատեքստ: Այդ բոլոր գործողություններն ուղղված են ԶԼՄ-ների աշխատանքի դեմ»,- նշեց նա:

Սեյրանյանը վստահ է, որ 2020 թվականը կդառնա ԶԼՄ-ների համար լուրջ մարտահրավերների շրջան, եւ ակնհայտ է, որ այն բանից հետո, երբ իշխանությունները դատական համակարգում իրենց համար ընդունելի իրավիճակի հասնեն, հաջորդ թիրախը կդառնան ԶԼՄ-ները: «Իշխանությունները լավ են գիտակցում ԶԼՄ-ների եւ սոցցանցերի նշանակությունը, որոնք, Փաշինյանի հավաստմամբ, առանցքային դեր են ունեցել հեղափոխության ժամանակ: Այսօր նրանք տեսնում են, թե ինչպես է ընդդիմադիր ԶԼՄ-ների լսարանը գերիշխում իշխանությունների քաղաքականությանը լոյալ ԶԼՄ-ներին: Հենց դա է պատճառը, որ իշխանությունները պիտակավորում են որոշ ԶԼՄ-ների: Սակայն կարող եմ ասել, որ ԶԼՄ-ները վերահսկողության տակ առնել չի հաջողվի, ինչպես չի հաջողվել նախորդ իշխանությունների ժամանակ: Ցանկացած դեպքում պետք է զգույշ լինել»,- եզրափակեց Ժուռնալիստների միության նախագահը:   .

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ