News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել հատուկ ծառայություններից փոխանցված տեղեկատվության համար, որը նպաստել է ՌԴ-ում ահաբեկչության կանխարգելմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին հատուկ ծառայությունների միջոցով փոխանցված տեղեկատվության համար, որն օգնել է կանխարգելել Ռուսաստանում ահաբեկչական գործողությունների իրականացումը։ Քննարկվել են մի շարք հարցեր, որոնք ներկայացնում են փոխադարձ շահ։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակել երկկողմանի համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ