News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Երեխաների նկատմամբ հակամարտությունների գոտում վերջին տասնամյակում բռնության ակտերի թվաքանակի էական աճ է նկատվել։ 2018 թվականին ՄԱԿ փորձագետները գրանցել են ավելի քան 24 հազար բռնության դեպք անչափահասների նկատմամբ այն շրջաններում, որտեղ ընթանում են ռազմական հակամարտություններ, տեղեկացրել է ՄԱԿ Մանկական ֆոնդը (ՅՈւՆԻՍԵՖ)։ Բռնության դեպքերի թվին են պատկանում սպանությունները, խեղումները, սեռական բռնությունը եւ առեւանգումները։ Նման դեպքերի թիվը 2018 թվականին ավելի քան երկուսուկես անգամ ավելին է եղել, քան 2010 թվականին, տեղեկացնում է «Նեմեցկայա վոլնա»-ն։

Անցած տասը տարում ՄԱԿ-ը գրանցել է ընդհանուր առմամբ ավելի քան 1700 բռնության դեպք երեխաների նկատմամբ ճգնաժամային գոտիներում, միջինն ամեն օր տեղի է ունենում 45 նման դեպք։ ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ միայն 2018-ին  հակամարտության գոտիներում սպանվել եւ խեղանդամ է դարձել ավելի քան 15 հազար երեխա։ 2019-ին միտումը պահպանվել է. առաջին վեց ամսում գրանցվել է ավելի քան 10 հազար բռնության դեպք անչափահասների նկատմամբ։

ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ բռնության դեպքերի թվաքանակի ավելացումը երեխաների նկատմամբ մասամբ բացատրվում է նրանով, որ վերջին տարիներին ավելի մեծ ջանքեր են գործադրվում նման հանցագործությունների բացահայտման համար։ Եվ այնուամենայնիվ, ՄԱԿ Մանկական ֆոնդում կարծում են, որ էապես ավելացել է երեխաների հանդեպ բռնության դեպքերի քանակը։ ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորեի խոսքով՝ զինված հակամարտություններն աշխարհում դարձել են ավելի ձգձգվող եւ պատճառ են հանդիսանում ավելի մեծ արունահեղությունների՝ անչափահասների շրջանում զոհերի ավելի մեծ թվի հանգեցնելով։ Միեւնույն ժամանակ, ըստ Ֆորեի, կան նման շատ դեպքեր, որոնց մասին չի տեղեկացվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
Ամենաշատ