News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իրաքը որոշել է Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի եւ շիական աշխարհազորի հրամանատարներից մեկի՝ Աբու Մահդի ալ Մուհանդիսի սպանությունից հետո իր երկրի տարածքում ամերիկացի զինվորականների գործունեությունը սահմանափակել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իրաքի Զինված ուժերի հրամանատարի պաշտոնական ներկայացուցիչ Աբդել Քարիմ Խալյաֆը:

«Նրանք կարող են գործել միայն իրաքյան կողմի համաձայնությամբ, բայց թիկունքից այդպիսի հարվածից հետո մենք նրանց աշխատանքն, իհարկե, կսահմանափակենք»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Խալյաֆը նաեւ հավելել է, որ քննություն է կատարվում բոլոր նրանց դեմ, որոնք կարող էին տեղեկություն ունենալ սպանված իրանցի գեներալի եւ նրան ուղեկցող անձանց տեղաշարժման մասին, մասնավորապես՝ Դամասկոսից Բաղդադ նրա թռիչքի եւ բաղդադյան օդանավակայանից դուրս գալու մասին:

«Այո, քննություն է կատարվում: Քննչական գործողությունները կառնչվեն բոլորին, ովքեր կարող էին օդանավակայանի ներսում որեւիցե տեղեկություն ունենալ»,- պարզաբանել է նա:

Մեկնաբանելով իրաքցի զինվորականների ուսուցման ՆԱՏՕ-ի աշխատանքի դադարեցումը՝ Խալյաֆը շեշտել է, որ Իրաքն այս ոլորտում սեփական հնարավորություններ ունի: «Իրաքը կարող է այս խնդիրը հաղթահարել, ինչպես նաեւ իր տարածքի պաշտպանության խնդիրը: Կոալիցիայի ուժերն, իհարկե, օդից օգնել են, բայց մնացյալը կատարել են իրաքցի զինվորականները»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ն Բաղդադի օդանավակայանի շրջանում  գործողություն է անցկացրել Իրանի բանակի էլիտար ստորաբաժանման՝ «Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի եւ իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ ալ Մուհանդիսի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ