News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Հունվարի 4-ին, ժամը 20։55-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 17 շենքի տանիքում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 17 հասցեում՝ երկհարկանի շենքի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։16-ին, մարվել՝ 21։39-ին։

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 3 քմ):

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ