News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 25
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Պաբլո Պիկասոյի «Նատյուրմորտը» 100 եվրոյով կվաճառվի Ֆրանսիայում բարեգործական աճուրդի ժամանակ, հաղորդում է Fox Business-ը:

Aider les Autres (թարգմ.՝ «օգնություն մյուսներին») բարեգործական աճուրդի տունը հայտարարել է անսովոր ակցիայի մասին. աճուրդի բոլոր մասնակիցները պետք է մասնակցության համար տոմսեր գնեն: Ապա նրանցից մեկին կհաջողվի 1 մլն եվրո արժողությամբ կտավը ձեռք բերել ընդամենը 100 եվրոյով:

Նշվում է, որ ավելի վաղ 1921 թվականի կտավը, որի վրա պատկերված է թերթ եւ աբսենտով բաժակ, կախված է եղել Փարիզի թանգարանում:

Ընդհանուր առմամբ, բարեգործական աճուրդը տպագրել է 200 000 տոմս: Սկզբնապես աճուրդը պետք է կայանար այսօր, սակայն այն տեղափոխվել է մարտին՝ ավելի շատ տոմսեր վաճառելու համար:

Ստացված միջոցները կծախսվեն Մադագասկարի, Կամերունի եւ Մարոկկոյի 200 000 բնակչի խմելու ջրով ապահովելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ