News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Կանադայի զորակազմը անվտանգության նկատառումներով Իրաքից մասնակի դուրս է բերվելու, հայտարարել է Կանադայի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետ, գեներալ Ջոնաթան Վանսը, հայտնում է Reuters-ը: 

«Մեր մարդկանցից ոմանք Իրաքից ժամանակավորապես կտեղափոխվեն Քուվեյթ: Պարզ ասած՝ մենք դա անում ենք, որ ապահովենք նրանց անվտանգությունը»,- նշել է Վանսը:

Զինծառայողների ընտանիքներին հղած իր նամակում նա նշել է, որ «Մերձավոր Արեւելքից լուրերը կարող են ձեզնից շատերի համար տագնապահարույց լինել»:

Գործակալությունը նշում է, որ Մերձավոր Արեւելքում ընդհանուր առմամբ տեղակայված է 800 կանադացի զինծառայող:

Ավելի վաղ Իրաքից իր զորքերի մասնակի դուրսբերման մասին էր հայտնել նաեւ Գերմանիան:

Հիշեցնենք, որ Իրաքի խորհրդարանը միաձայն քվեարկել է երկրի տարածքից արտասահմանյան զորքերի դուրսբերման օգտին ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածից հետո, որի հետեւանքով զոհվել էին գեներալ Ղասեմ Սոլեյմանին եւ նրա կողմնակիցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ