News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Արեւմտյան Եվրոպայի երկրների բնակիչներն ամենից քիչ են կիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը: Այս մասին վկայում են ամերիկյան Pew Research Center կազմակերպության անցկացրած հարցման արդյունքները: Հետազոտության մեջ, որն անցկացվել է 2019 թվականի մայիսից-հոկտեմբեր ամիսներին, մասնակցել է 32 երկրների մոտ 37 հազար մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հարցվածների 64%-ը չի վստահում Սպիտակ տան ղեկավարի արտաքին քաղաքականությանը, այն դեպքում, երբ 29%-ն աջակցում է նրան: «Հակաթրամփյան տրամադրություններ են նկատվում հիմնականում Արեւմտյան Եվրոպայում: Հարցվածների ¾-ը՝ Գերմանիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում եւ Շվեդիայում, չեն վստահում Թրամփին: Մեքսիկայում ԱՄՆ նախագահին բացասաբար են վերաբերվում հարցվածների 89%-ը»,- ասվում է հարցման տեքստում:

Հարցվածները, մասնավորապես, չեն աջակցում Վաշինգտոնի սակագնային քաղաքականությանը եւ Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրսբերմանը: Միայն ԿԺԴՀ-ի հետ ԱՄՆ-ի բանակցություններն են ստացել ավելի շատ հավանություններ՝ 41%:

Հարցվածներին խնդրել են նաեւ արտահայտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի առաջնորդ Սի Ցզինփինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականության մասին: Թրամփը նրանց թվում ստացել է ամենացածր գնահատականը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ