News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հունվարի 3-ին, կեսգիշերին մոտ, բուժհաստատություններից ոստիկանության Արաբկիրի բաժնում, րոպեների տարբերությամբ, երկու ահազանգ ստացվեց. Վրացական փողոցից` կտրած-ծակած վերքերով բժշկական կենտրոններ էին տեղափոխվել 47-ամյա մի տղամարդ ու մի անչափահաս: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ահազանգը ստանալուն պես քրեական հետախույզները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին` հիվանդանոցներում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները: Եվ իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ, հաղորդումից մեկ օր անց պարզվեց, որ Վրացական փողոցի շենքերից մեկի բակում ծագած վիճաբանության ժամանակ տուժողներին դանակահարել է նույն փողոցի 33-ամյա մի բնակիչ։ Հունվարի 8-ին հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայացել է Արաբկիրի քննչական բաժին և ձերբակալվել: Հանգամանքները պարզվում են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ