News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Տեղի է ունեցել շատ մեծ ողբերգություն եւ ես ընդհանրապես դեմ եմ այսպիսի պատմություններին հասարակական այսպիսի հնչեղություն տալուն, հունվարի 5-ին Երեւանի կենտրոնում 16-ամյա աղջկա սպանության առնչությամբ ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը.  «Վերջին հաշվով սա շատ անձնական, մարդկանց ընտանեկան մեծագույն դրաման է եւ ինչ-որ կիսատ-պռատ ինֆորմացիայով դատողություններն ու հեռուն գնացող եզրակացություններն անթույլատրելի են»։

Ըստ հոգեբանի՝ զոհին մեղադրելը հոգեբանական երեւոյթ է. «Զոհին մեղադրելու օրինաչափություն կա եւ մենք յուրահատուկ չենք այս խնդրում: Օրինակ՝ եթե անցնում ենք փողոցով, տեսնում ենք, որ տղաների մի խումբ  ինչ-որ մեկին ծեծում է դաժանորեն, իհարկե, նախեւառաջ ապրումներ ենք ունենում, թե խփում են, սպանում են, դաժանություն է, սակայն սկսում ենք վերագրումներ կատարել՝ հետաքրքիր է՝ ինչ է պատահել. միանգամից մարդու գլխում հայտնվում է միտք՝ երեւի մի բան արել է, էլի, որ ծեծում են։ Զոհին վարկաբեկում է նախեւառաջ ագրեսորը։ Որպեսզի կարողանաս ինչ-որ մեկին ցավ պատճառել, ծեծել, նույնիսկ խոսքային ձեւով նրան ագրեսիայի թիրախ դարձնել, դու պետք է քո ներսում ինքդ ունենաս քո արդարացումը, որ դու ճիշտ ես անում։ Ագրեսորը արդեն մինչ ագրեսիվ քայլ կատարելը զոհին վարկաբեկում է, մտածելով՝ նա արժանի էր դրան։ Զոհին, որքան էլ պարադոքսալ է, վարկաբեկում է ինքը զոհը։ Եթե մարդու հետ այնպիսի մի բան է պստահել, որ նա հայտնվել է զոհի կարգավիճակում եւ հետո սկսում է մտորել դրա մասին, նա սկսում է ինքն իրեն վարկաբեկել, որ ինքը հայտնվել է այդ վիճակում։ Այսինքն զոհի վարկաբեկումը եռակողմ է»։

Կարինե Նալչաջյանը մտահոգիչ է համարում, որ մեր հասարակությունը կարծես արդեն սովորություն է դարձնում ինքն իրեն որոշել, ենթադրություններ անել, դրանք համոզմունքի վերածել ու տարբեր մարդկանց վարկաբեկել. «Մեկին մարդասպան ենք անվանում, աղջնակին, աստված գիտի, թե ինչ ենք համարում։ Սա ցածր իրավագիտակցության նշան է։ Այստեղ  ես հոգեբանական օրինաչափություն եմ տեսնում եւ չեմ զարմանում։ Տեղի է ունեցել մեծագույն մարդկային ողբերգություն, մանկամարդ աղջնակ է մահացել, այն էլ այդպիսի դաժան ձեւով, թողնենք իրավապահները զբաղվեն իրենց գործով, ենթադրություններ չանենք: Ես կցանկանայի, որ մեր քաղաքացիները, օրինակ Ֆեյսբուքում, ինչ-որ մեկին մարդասպան,  մյուսին էլ անբարոյական չանվանեն»։

Հոգեբանը մտահոգիչ է համարում նաեւ այսօր իշխող «արժեքները», որոնցով վերջին տարիներին դաստիարակվում են երեխաները. «Ընտանեկան արժեքները միշտ չէ, որ ամենաազդեցիկն են լինում։ Էկրանից ի՞նչ է մատուցվում, մտնում ենք համացանց եւ ինչի ասես հանդիպում ենք, լուրջ նյութ ես նայում, մեկ էլ կողքից այնպիսի բան է հայտնվում… Մեր երեխաները այդ ամենի մեջ են ձեւավորվում։ Եւ վերջին տարիներին ավանդական բառը մի տեսակ բացասական եւ հետամնացության երանգ է ստացել, այդ ամենի պտուղներն ենք մենք հիմա քաղում»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ